Մենք ստեղծված ենք Աստծուն ուրախացնելու համար. Ֆրենսիս Ֆրենջիպեյն
Մենք ստեղծված չենք մեզ համար, այլ՝ Նրա: Եվ չնայած Տերը ցանկանում է, որ մենք վայելենք Նրա պարգևները և հաղորդակցությունը մեկս մյուսի հետ՝ Նա ուզում է, որ մենք իմանանք՝ մենք ստեղծվել ենք առաջին հերթին Իր ուրախության համար: Այս դարի վերջին ժամանակներում Տերը կունենա ժողովուրդ, որի կյանքի նպատակը կլինի Աստծուն հաճեցնելը: Նրանց մեջ Աստված գտնում է մարդուն ստեղծելու Իր պարգևատրումը: Նրանք Նրա երկրպագուներն են:
Նրանք երկրի վրա են, որ ուրախացնեն Աստծուն, և երբ Աստված ուրախանում է, նրանք ևս երջանիկ են:
Աստված առաջնորդում է նրանց բոլորից հեռու և մեծ փորձությունների միջով ավելի, քան մյուս մարդկանց: Արտաքուստ նրանք թվում են «Աստուածանից զարկուած եւ նկուն եղած» (Եսայի 53.4): Բայց Աստծո համար նրանք սիրելիներ են: Երբ նրանք տրորված են ծաղիկների թերթերի պես, արտազատում են երկրպագություն, որի բույրն այնքան հիասքանչ է ու հազվագյուտ, որ Հրեշտակները լալիս են լուռ մրմունջով՝ տեսնելով նրանց խոնարհությունը: Նրանք Տիրոջ խորհուրդն են ստեղծագործության համար:
Կարելի էր մտածել, որ Աստված կպաշտպանի նրանց՝ պահպանելով այնպես, որ խնդիրներ չունենային: Այնպիսի տպավորություն է, որ Աստված հաճենում է նրանց կործանել՝ հասցնելով վշտի: Սակայն ֆիզիկական և էմոցիոնալ ցավի մեջ նրանց հավատարմությունը Քրիստոսին դառնում է մաքուր ու կատարյալ: Եվ հալածանքի մեջ նրանց սերն ու երկրպագությունն Աստծուն դառնում է սպառիչ, ամենակլանող:
Օ՜, եթե Քրիստոսի բոլոր ծառայողները լինեին այդպիսի կատարյալ խոնարհության մեջ:
Այդուհանդերձ Աստված գտնում է Իր հաճույքը մեր բոլորի մեջ: Բայց Թագավորության օրերի մոտենալուն և այս դարի վերջին պատերազմների սրվելուն զուգընթաց նրանք, ովքեր ստեղծվել են բացառապես Աստծուն երկրպագելու համար, հանդես կգան Որդու զորության ու փառքի մեջ: Մեծ փառաբանությամբ շուրթերին Աստծուն նրանք գործի կդնեն վճիռը՝ գրված Նրա թշնամիների համար (Սաղմոս 149): Նրանք կառաջնորդեն Տիրոջ երկրպագողների բանակը ՝ որպես գեներալներ:
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը
Աղբյուրը՝ onbog.com