Մի անգամ  հայրը որդուն տանում է ՄաքԴոնալդս և նրա համար պատվիրում է շա՜տ ֆրի։ Երբ հայրն ուզում էր ուտել տղայի համար պատվիրած ֆրիից, տղան թույլ չի տալիս՝ ասելով, որ դա իր ֆրին է։

Տան ճանապարհին հայրը մտածում է. «Իմ տղան մոռացել է, որ ես եմ նրա համար այդ ամենը պատվիրել»։

Իմ որդին պետք է հասկանա, որ ես կարող էի նրա առջևից վերցնել ֆրին, քանի որ ես էի դրա համար վճարել։

Ես կարող էի ինձ համար առանձին պատվիրել, բայց հարցն այն է, որ ես չեմ ցանկանում՝ որդիս լինի եսասեր։

Երբ խոսքը վերաբերում է մեր ֆինանսին, ինչպե՞ս ենք մենք վարվում։ Անում ենք, ինչպես այս տղան՝ ասելով, որ սա իմ գումարն է, ինչպես կուզեմ, կտնօրինեմ, թե՞ մեր լավագույնը տալիս ենք Աստծուն։

Այս պատմության մեջ, ինչպես հայրն էր ցանկանում, որ որդին եսասեր չլինի, նույն կերպ էլ Աստված է կամենում, որ մենք եսասեր չլինենք և չասենք՝ սա մեր գումարն է։

Մենք պետք է հասկանանք, որ այն ամենն, ինչ ունենք, Աստծո շնորհիվ է։ Մենք պետք է վստահենք Աստծուն, քանի որ Նա է օրհնում մեր ֆինանսը, աշխատանքը։ Եվ ամենակարևորը, Աստված ուզում է, որ մենք առատաձեռն լինենք, ինչպես Նա է առատաձեռն մեր հանդեպ։

«Տիրոջ օրհնությունն է հարստացնում, եւ չարչարվելը մի բան չէ ավելացնում նրա վրա» (Առակաց 10.22):

Մենք պետք է նմանվենք Աստծուն և միայն Իրեն ապավինենք։

Երբևէ ափսոսացե՞լ եք, որ Աստծուն եք տվել ձեր լավագույնը։

Դուք հավատո՞ւմ եք, որ Աստված ուզում է ձեզ օրհնել։

Ի՞նչ կարող ենք այսօր անել։

Մենք պետք է հնազանդվենք Աստծուն ամեն պարագայում, քանի որ Նա գիտի մեր կարիքը և  միշտ հոգ է տանում մեր մասին։ Եկե՛ք մեզ վրա հույս չդնենք, և մեր հույսը թո՛ղ Աստծո վրա լինի։

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Հեղինակ՝ Ռիկ Ուորեն
Աղբյուը՝  pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.