Մենք պետք է ձգտենք․․․
Եթե Քրիստոս մեզ վերածնեց նոր կյանքի, ապա մենք պետք է ձգտենք տանել՝
- Չարի փոխարեն բարին․
- Ատելության փոխարեն սեր․
- Ստի փոխարեն ազնվություն․
- Ագրեսիայի փոխարեն խաղաղություն․
- Հպարտության փոխարեն խոնարհություն․
- Ագահության փոխարեն առատաձեռնություն․
- Կոպտության փոխարեն հարգանք․
- Տրտունջի փոխարեն գոհություն․
- Հիմարության փոխարեն իմաստություն․
- Վախկոտության փոխարեն քաջություն․
- Խուճապի փոխարեն հանգստություն․
- Զայրույթի փոխարեն հեզություն․
- Շատակերության փոխարեն ժուժկալություն․
- Ծուլության փոխարեն նվիրվածություն․
- Խռության փոխարեն հնազանդություն․
- Դավաճանության փոխարեն հավատարմություն։