«Որովհետեւ ես Տէրս չեմ փոփոխուիլ. եւ դուք, ով Յակոբի որդիք, չէք սպառուիլ» (Մաղաքիա 3.6)։

Վերջերս ուսումնասիրություններ էի անում տարբեր ոլորտներոմ և նկատեցի, որ շատ փոփոխություններ են տեղի ումենում մեր աշխարհում։

Փոխվում են մարդկանց ճաշակը, որոշումները, կահույքը, տունը, շրջապատը...

Ամեն բան է փոխվում, բայց Աստված մնում է անփոփոխ։

  • Մեծանում ենք մենք, ամուսնանում, ունենում երեխաներ։
  • Հետո մեծանում եմ մեր երեխաները, նրանք էլ են ամուսնանում, ունենում են իրենց գեղեցիկ ընտանիքը, աշխատանքը։
  • Հաճախ փոխում ենք մեր հասցեն, մեքենան։
  • Երբեմն փոխում ենք մեր ընկերներին։
  • Երբ տեղափոխվում ենք այլ երկիր, ունենում ենք նոր աշխատանք, նոր ընկերներ, հաճախում ենք նոր վայրեր։
  • Փոխում ենք մեր զբաղմունքները։
  • Անգամ փոխվում է մեր կառուցվածքը։

Սակայն Աստված չի փոխվում։ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան։

Նա միշտ մեր կողքին է և երբեք մեզ մենակ չի թողնում։ Նա առաջնորդում է մեզ և հոգ է տանում մեր մասին։

  • Աստված չի ծերանում։
  • Չի հոգնում մեզ լսելուց ու մեր աղոթքներին պատասխանելուց։
  • Նա հավատարիմ է և Նրա սերը անսահման է։

Մեր Աստված հրաշալի և աննման է։ Նա մեր ապավենն է։

Մեջբերում է Կատերին Քեհլերը.

«Հայր Աստվա՜ծ, որքան ապահով ենք մենք մեզ զգում Քեզ հետ միասին։ Դու աննկարագրելի ես և ես սիրում եմ Քեզ»։

Հեղինակ՝ Կաթրին Կելլեր
Աղբյուրը՝ thoughts-about-god.com

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.