Մեջբերումներ Աստվածաշնչից՝ մարդկային հարաբերությունների վերաբերյալ
Աստված Աստվածաշնչում բազմիցս է խոսում այն մասին, թե ինչպես Իր զավակները պետք է վերաբերվեն մարդկանց:
Ոչ միայն քույրերին ու եղբայրներին, ոչ միայն մերձավորներին, այլև թշնամիներին, նրանց, ովքեր մեզ ցավ են պատճառել ու վիրավորել:
Նրանց, ում հետ չենք ցանկանում որևէ կերպ հաղորդակցվել:
Մեջբերումներ Աստվածաշնչից՝ մարդկանց հետ հարաբերությունների մասին:
- «Վրեժ չառնես, և քո ժողովրդի որդիներից ոխ չպահես, այլքո ընկերին սիրես քո անձի պես. Ես եմ Եհովան» (Ղևտացիս 19.18):
- «Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին. Բարի արեք ձեզ ատողներին. և աղոթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար» (Մաթևոս 5.44):
- «Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները, և իրար վրա աղոթք արեք, որ բժշկվեք, շատ զորավոր է արդարի աղոթքը ներգործելով» (Հակոբոս 5.16):
- «Սուրբ Հոգու միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտության հնազանդությամբ անկեղծ եղբայրասիրության համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեցեք: Վերստին ծնված լինելով ոչ թե ապականության սերմից, այլ անապական սերմից. Աստծո կենդանի և հավիտենական խոսքովը» (Ա Պետրոս 1.22-23):
- «Եվ վերջապեսամենքդ համամիտ, կարեկից, եղբայրասեր, բարեսիրտ, քաղցրաբարո եղեք։ Չարի փոխարեն չար չհատուցանեք, կամ բամբասանքի փոխարեն բամբասանք. այլ ընդ հակառակն օրհնեցեք, գիտենալով որ իսկ սրա մեջ կանչվեցիք, որ օրհնությունը ժառանգեք» (Ա Պետրոս 3.8-9):
- «Եվ այս պատվիրանքն ունենք նրանից, թե նա որ Աստծուն սիրում է, իր եղբորն էլ սիրի» (Ա Հովհաննես 4.21):
- «Իր հարևանին արհամարհողը պակասամիտ է, բայց խոհեմ մարդը կլռի» (Առակաց 11.12):
- «Իր ընկերին անարգողը մեղանչում է, բայց ով որ աղքատներին ողորմի՝ երանի՜ նրան» (Առակաց 14.21):
- «Եվ ամեն մեկդ իր ընկերի չարիքը մի խորհեք ձեր սրտերումը ևսուտ երդում մի սիրեք, որովհետև այս ամենը ես ատում եմ, ասում է Տերը» (Զաքարիա 8.17):
- «Եվ քո դրացիի դեմ սուտ մի վկայիր» (Բ Օրինաց 5.20):
- «Վասնզի այն Մի շնանարը, Մի սպանաները, Մի գողանարը, Մի սուտ վկայերը, և Մի ցանկանարը, և ուրիշ ինչ պատվիրանք էլ որ կա, այս խոսքումն է բովանդակվում. քո ընկերը սիրիր քո անձի պես» (Հռոմեացիս 13.9):
- «Սերն իր ընկերին չար չի անի. ուրեմնօրենքի լրումը սերն է» (Հռոմեացիս 13.10):
- «Մեզանից ամեն մեկը թող հաճո լինի ընկերին դեպի բարին՝շինության համար» (Հռոմեացիս 15.2):
- «Նրա համար դեն գցելով ստությունը՝ խոսեցեք ճշմարտությունն ամեն մարդ իր ընկերի հետ, վասնզի իրար անդամ ենք» (Եփեսացիս 4.25):
- «Որովհետև սովեցի, և դուք տվիք ինձ ուտել: Ծարավեցի, և խմեցրիք ինձ: Օտար էի, և ինձ ձեզ մոտ առաք: Մերկ էի, և հագցրիք ինձ: Հիվանդ էի, և ինձ այցելեցիք: Բանտի մեջ էի, և ինձ մոտ եկաք» (Մաթևոս 25.35-36):
- «Եվ այս պատվիրանքն ունենք նրանից, թե նա՝ որ Աստծուն սիրում է, իր եղբորն էլ սիրի» (Ա Հովհաննես 4.21):
- «Նա որ ծածուկ բամբասում է իր ընկերի դեմ, նրան կջնջեմ. նա որ ամբարտավան է աչքերով և հպարտ սրտով, նրան չեմ կարող համբերել» (Սաղմոս 101.5):
- «Որովհետև բոլոր օրենքն այս մեկ խոսքումն է կատարվում. քո ընկերին քո անձի պես սիրիր» (Գաղատացիս 5.14):
Ելենա Պետիբսկայա