Ընկերներ, դուք երբևէ զգացե՞լ եք հիասթափություն՝ բախվելով ձեր կյանքում որևէ ճգնաժամի: Այցելե՞լ են ձեզ երբևէ նման մտքեր. «Ամեն բան շուրջս այնքան խավար ու անհույս է, որ նույնիսկ ապագայում լույսի նշույլ չի երևում»:

Հնարավոր է՝ ձեզ հիմա դժվար է տեսնել ձեր ապագան հստակ, քանի որ գործերի ներկայիս վիճակը ասես մառախուղ լինի, որը փակել է ձեր հոգևոր տեսադաշտը:

Բայց հասկացեք, ընկերնե՛ր. ձեր դժվարություններով դուք Աստծուն անակնկալի չեք բերի: Եվ եթե դուք թույլ տաք Նրան բռնել ձեր ձեռքը և չդադարեք որոնել Նրա երեսը աղոթքի մեջ՝ դարձնելով Աստծո Խոսքը կերակուրից կարևոր, Աստված կուղղորդի ձեզ այն ճանապարհի վրա, որը կտանի դեպի ձեր կյանքի համար ունեցած Իր նպատակների և ծրագրերի կատարումը:

Ես խոստանում եմ ձեզ. մառախուղը կցրվի, և դուք կհայտնվեք ցերեկային լույսի մեջ՝ ուղիղ կենտրոնում Աստծո կամքի:

Մտածեք այսօր այս մասին…

Ռիկ Ռեններ

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.