Մարգարեի գաղտնիքը՝ ճգնաժամի ժամանակ լսել Աստծո ձայնը
Այս օրերին ականատես ենք լինում, թե ինչպես է կյանքը դուրս եկել վերահսկողությունից: Հիվանդությունը կյանքի բոլոր սլաքները ուղել է իրեն՝ ձեզ հաղթելով: Այս օրերին գրոշներ հավաքելով և ծայրը ծայրին հազիվ հասցնելով մենք երազում ենք թե երբ վերջապես կավարտվի այս ամենը: Սրանից զատ ձեր երեխաները ըմբոստանում են ձեր տված ճիշտ դաստիարակության դեմ և դուք չգիտեք թե ի՞նչ անել և ու՞մ դիմել:
Ծնկի եկ Աստծո առջև և օգնությանդ աղաղակը ուղիր նրան, սա կլինի ամենաճիշտ քայլը, քանզի Աստծո խոսքը ասում է, որ երբ մենք կանչում ենք Նրան, Նա լսում է մեզ (Սաղմոս4): Դուք կարդում եք այս խոսքերը և ինքներդ ձեզ մտածում. <<ահա ես անում եմ այս բոլորը, բայց Նա դեռ չի պատասխանել ինձ>>: Եկեք նայենք Բ Կորնթացիս 10:5-րդ խոսքը, որը մեզ սովորեցնում է գերի վերցնել ցանկացած միտք, ահա սրանից հետո մեզ հարկավոր է հանդարտվել և լսել:
Եղիա մարգարեից կարելի է սովորել այս դասը: Չարը ամենուր է: Եղիան լուրջ խնդիրներ ուներ Հեզաբելի հետ և իր կյանքը փրկելու համար ստիպված էր փախչել: Եկեք կարդանք 3-րդ Թգավորաց 19:11-13 խոսքերը, թե ինչ ասեց Տիրոջ խոսքը.
19:11. նրան ասաց. Վեր կաց ու լեռան վրա՝ Տիրոջ առջև կանգնիր: ԵՎ ահա, Տերը անցավ, ու Տիրոջ առջև մեծ ու ուժգին մի հողմ լեռները քանդեց ու ապառաժները ջարդուփշուր արեց, բաըց Տերն այդ քամու մեջ չէր: Քամուց հետո երկրաշարժ եղավ, բայց Տերը երկրաշարժի մեջ չէր:
12.Երկրաշարժից հետո կրակ եղավ, Բայց Տերը կրակի մեջ չէր: Կրակից հետո մի մեղմ ու ցածր ձայն լսվեց:
13. Ու այնպես եղավ, որ երբ Եղիան դա լսեց, իր վերարկուով ծածկեց դեմքն ու ելավ, կանգնեց քարայրի մուտքի մոտ: Եվ ահա նրան մի ձայն եկավ, որ ասում էր. Եղիա, ինչ ես անում այստեղ:
Այն դասը, որը ես քաղեցի այս խոսքեից, սա է, մեզանից շատերը չգիտեն թե ինչպես հանդարտվեն ժգնաժամի ընթացքում: Շատերը իրենց շեղում են տարբեր զբաղմունքներով, որպեսզի ժամանակ չունենան վերլուծելու ստեղծված իրավիճակը, բայց սրանով նրանք միայն անհարկի անհանգստություններով են ծանրաբեռնում իրենց միտքը՝ ինչը նրանց խանգարում է լսել Աստծո ձայնը: Նրանք փորձում են փախչել իրենց խնդիրներից կամ մի խնդիրը մյուսով են փոխում՝ ակնկալելով լսել Աստծո ձայնը, բայց այն կրկին բացակայում է: Ինչու է այդպես:
Մենք կարիք ունենք սովորելու այն, ինչ սովորեց Եղիան: Նա պետք է հանգստանար, դադարեր վազել, լացել և խոսել, ուղակի հանդարտվեր և լսեր: Եթե դուք ձեր սրտում որոշեք այս անել, ապա կլսեք, որ Աստված խոսում է ձեզ հետ: Երբ դուք Աստծուն օգնության հասնելու ազդանշան տաք, կառավարեք ձեր բուռն և անհանգիստ մտքերը, դադարեք վազել և ձեզ տարբեր բաներով շեղել, ապա հանդարտվեք և թույլ տաք Նրան խոսել ձեզ հետ, այնժամ դուք կլսեք, թե ինչպես է Աստված իր մեղմ ու ցածր ձայնով խոսում ձեզ հետ:
Իմ կյանքի ամենանշանակալի հաղթանակները լինում են այն ժամանակ, երբ ես վարվում են Եղիայի պես: Ծածկելով ինքս ինձ հանդերձով, անջատում եմ ինձ այս աշխարհի աղմուկից և խառնաշփոթից, դուրս եմ գալիս քարայրի հոգևոր խավարից և կանգնում մուտքի մոտ՝ որտեղից Նրա փայլատակող ներկայությունը իջնում և լուսավորում է ինձ: Այս ամենից հետո, ես հստակ լսում եմ Նրա ձայնը;
Եվ ես քաջալերում եմ քեզ անելու նույնը:
Հեղինակ՝ Բեկի Դվոռակ
Աղբյուր՝ chrismagog.com
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը