Մամա, մամա, դու իմ սիրտն ես, համբուրում եմ քո ձեռքերը,

Քո տաքուկ գրկում հալվում եմ, ես սիրում եմ քեզ:

Աչքերին քո երբ նայում եմ, քո հոգին ես ճանաչում եմ,

Երբ տխրում ես ես մարում եմ, մա՛մ սիրում եմ քեզ:

Սիրում եմ ես քնքուշ քո ձայնը մամա, աղոթքներդ չեմ մոռանա,

Քո կարիքն ունեմ ամբողջ կյանքում մա՛մ, Աստված քեզ պահապան:

Մամա նանա, չեմո դեդա, իմ հարազատ, դու իմ նուրբ մամա,

Մամա նանա, չեմո դեդա, աշխարհում այս քեզ նման չկա:

Երբ ժպտում ես ինձ թվում է, թե արևը ինձ փայլում է,

Քեզ հետ երկինքը տես լալիս է, երբ լալիս ես դու:

Աչքերին քո երբ նայում եմ, քո հոգին ես ճանաչում եմ,

Երբ տխրում ես ես մարում եմ, մա՛մ սիրում եմ քեզ:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.