Մալազիան կարգելի ծխախոտի վաճառքը դեռահասներին․․․

Մալազիան կարգելի ծխախոտի վաճառքն այն քաղաքացիներին, ովքեր ծնվել են

2005 թվականից հետո։

Ըստ Մալազիայի առողջապահության նախարարի՝ ծխախոտից առաջացած հիվանդությունները մահվան հիմնական պատճառն են  հանդիսանում Մալազիայում։ Եթե արգելքը ուժի մեջ մտնի, ապա պատանիները, ովքեր այսօր 17 տարեկան են, չեն կարողանա երբեք լեգալ ճանապարհով գնել ծխախոտ։

Այս կերպ երկրում ցանկանում են մեծացնել նոր սերունդ՝ ազատագրված ծխախոտային կախվածությունից։

Հիշեցնենք՝

  • Ծխախոտի ազդեցութունը առողջության վրա հիմնականում պայմանավորված է ծխախոտի մեջ մարդուօրգանիզմի համար վնասակար ազդեցություն ունեցող նիկոտինի պարունակությամբ։
  • Նիկոտինը ծխախոտ օգտագործողի մոտ նաև առաջացնում է հոգեբանական, հետագայում նաև` կենսաբանական կախվածություն։
  • Աշխարհում ամեն տարի ավելի մեծ թվով մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքներով։
  • Հայաստանում թութունը մահվան պատճառների՝ սիրտ-անոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջնային ռիսկի գործոնն է։
  • Ծխախոտի ծուխը պարունակում է քաղցկեղածին պիրոլիտ արտադրանքներ, որոնք միանում են  ԴՆԹ -ին և շատ ծագումնաբանական մուտացիաների պատճառ դառնում։

Այնպես որ լավ մտածի՛ր, մինչ ծխախոտը կվերցնես ձեռքդ։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.