Առանց մարգարեության ժողովուրդը կխոտորվի: Առակ. 29.18

Շատ կարեւոր է սպասել Տերոջը Նրան տեսնելու եւ Նրա խորհուրդները հասկանալու համար: Դա ժամանակ է պահանջում: Մեր սրտերը նկարիչի ապակիի նման զգայուն են: Մենք սպասելու ենք Նրա ոտքերի առջեւ, մինչեւ որ Նա հայտնվի: Ալեկոծված լճի մակերեւույթը որեւէ նկար չի արտացոլում:

Տիրոջը տեսնելու համար անհրաժեշտ է, որ մեր կյանքերը լինեն հանդարտ եւ խաղաղ: Հանդարտ մայրամուտը հանդարտություն է տալիս վրդովված սրտին:
Երբ կտեսնենք Աստծուն, մեր կյանքերը կփոխվեն: Հակոբը տեսավ Տիրոջը եւ փոխվեց Իսրայելի, վախկոտ Գեդեոնը դարձավ քաջ եւ անվախ մի զինվոր Քրիստոսին տեսնելուց հետո, կասկածող Թովմասը դարձավ Հիսուսի հավատարիմ հետեւորդը:

Վիլյամ Քերին երբ Աստծուն տեսավ, թողեց իր խանութը եւ գնաց Հնդկաստան՝ որպես ավետարանիչ: Նույնպես Դեյվիդ Լիվինգսթոնը թողեց ամեն բան, եւ գնաց Աֆրիկա, որովհետեւ տեսել էր Տիրոջը: Այս մարդկանց նման հազարավորները նույնն են արել:

Հոգու մեջ կատարյալ լռություն չկա, սակայն Տերը հաճախ մեղմ ձայնով խոսում է մեզ հետ: Երբ դադարեն աշխարհի ձայները, այն ժամանակ կլսենք Նրա ձայնը: Շտապելը, աղմուկը եւ դատարկ խորհուրդները արգելք են լինում լսելու Նրա մեղմ եւ քաղցր ձայնը:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.