Լոս Անջելեսի անտառային հրդեհներից այրվել է Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը
«Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Փասադենայի Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը»,- հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Սահակ-Մեսրոպ դպրոցն այլևս գոյություն չունի։ Շատ ցավալի է, բայց հայերն ուժեղ են և պետք է վերակառուցեն ավելի լավ դպրոց։ Մենք պետք է ավելի քան երբևէ համախմբվենք»,- ասել է հովիվ Հալաջյանը:
Սահակ-Մեսրոպն ամենօրյա վարժարան է։ Հիմնվել է 1980 թվականին, Ալթադենայում՝ հայ համայնքի մի խումբ հավատացյալ գործիչների նախաձեռնությամբ։ Ունի մանկապարտեզ և միջին բաժին։ Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն։
Հիմնադիրը լիբանանցի ճարտարապետ Մայք Յուսեֆյանն է, ով 1976 թվականին ընտանիքի հետ փախել է Լիբանանի քաղաքացիական պատերազմից Փասադենայում բնակվելու նպատակով։
Աղբյուրը՝ https://fb.watch/x2gCCB8FC0/