Լեռը բարձրացավ առանձին աղոթք անելու... Մատթ. 14.23:

Հին օրերի Կիրակիի օրհնություններից մեկն էլ նրա խաղաղ հանգստությունն ու սուրբ խաղաղությունն էր: Հանդարտության մեջ զարմանալի զորություն կա, երբ մանավանդ առանձին ես: Ագռավները եւ գայլերը գնում են խմբերով, բայց առյուծը եւ արծիվը մենակություն են փնտրում:

Զորությունը աղմուկի եւ ձայների մեջ չէ: Նա հանդարտության մեջ է: Լիճը պետք է խաղաղ եւ հանդարտ լինի, որպեսզի երկինքը հստակ արտացոլվի նրա մակերեւույթին:

Մեր Տերը սիրում է ժողովրդին, բայց որքան հաճախ ենք կարդում, թե Նա ինչպես էր առանձնանում Իր Հոր հետ հաղորդակցվելու եւ, նույնիսկ ամենափոքրիկ առիթներ էր ստեղծում դրա համար: Շատ անգամ բլուրների վրա էր առանձնանում: Իր ծառայության եւ քարոզչության վայրը ընդհանրապես ծովեզերքն էր, սակայն կարծես ավելի էր նախընտրում լեռը, ու երբ մութը թանձրանում էր, Ինքը ավելի էր թագավորում նրա խորունկ խաղաղության մեջ Իր Հոր հետ միասին:

Մեր ամենամեծ կարիքը այսօր այս սքանչելի եւ սրբազան առանձնությունն է մեր Տերոջ՝ Հիսուս Քրիստոսի եւ մեր երկնավոր Աբբահոր հետ, նստելու Նրա ոտքերի մոտ, Նրա օրհնյալ ներկայության մեջ եւ սովորելու Նրանից:

Ո՜հ, ինչպե՜ս կարող ենք վերագտնել Նրա հետ առանձին լինելու կորցրած արվեստը:
Որեւէ անհատ, որ ուզում է իր հոգեւոր կյանքը զորացնել, պետք է մտնի Սրբության Սրբոցը:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.