«Եվ նա ասաց նրանց. Դուք առանձին անապատ տեղ եկէք, և մի քիչ հանգիստ առեք. որովհետև եկող և գնացողները շատ էին, և հաց ուտելու էլ ժամանակ չունէին» (Մարկոս 6.31)։

Լավագույն նվերը, որ կարող ես նվիրել որևէ մեկին, քո ժամանակն է, որովհետև դու նրան տալիս ես մի բան, որ երբեք չես կարող ետ վերցնել։

Այսօր բոլորս էլ շատ զբաղված ենք, բոլորս շտապում ենք, բոլորս ժամանակ չունենք… Մեկ անգամ մտերիմներիցս մեկին հրավիրեցի մեր տուն, ասաց՝ հիմա չեմ աշխատում, ժամանակ չունեմ, բայց երբ սկսեմ աշխատել, ժամանակ կունենամ, կգամ անպայման։ Շատ զարմացա, և նա սկսեց բացատրել. «Քանի որ չեմ աշխատում, կարծես թե ժամանակ շատ ունեմ, բայց այն համակարգված և դասակարգված չէ և չեմ հասկանում, թե ինչպես եմ վատնում այն և օրվա վերջում հայտնաբերում եմ, որ շատ բաների համար ժամանակ չունեցա։ Բայց երբ աշխատում եմ, հստակ գիտեմ այս ժամից այս ժամը աշխատում եմ և կարողանում եմ դասակարգել գործերս ըստ այդ ժամերի»։

Սիրելի՛ս, այսօր շատ նվերներ կարող ենք ստանալ, բայց կարծում եմ՝ մարդիկ լավագույն նվերի կարիքն ունեն, այնպիսի նվեր, որ ոչ մեկ չի կարող ետ վերադարձնել, դա քո ԺԱՄԱՆԱԿՆ Է։

Մարդիկ կարիք ունեն, որ որևէ մեկը նստի և պարզապես լսի իրենց, մեկը պարզապես ծունկ ծռի և աղոթք անեն միասին, զրուցի իր հետ և օգնի իր խորհուրդներով, դուրս գա և քայլի, պարզապես շփվեն, հյուր գնա կամ հյուրընկալի իրենց տանը, որևէ տեղ գնան և միասին ժամանակ անցկացնեն։

Այսօր շատ գործնական ենք դարձել, «Բարև, ոնց ես, գործերդ ոնց են» և այսպես սկսում է մեր փոխհարաբերությունները գործնական դառնալ, կամ էլ շփվում ենք մարդու հետ, որովհետև ակնկալիք ունենք միմյանցից։

Քաջալերում եմ քեզ, որ առանց որևէ առիթի և որև նպատակի պարզապես նվիրես մարդկանց քո ժամերից և ժամանակ անցկացնես տարբեր մադկանց հետ, ինչպես անում էր Քրիստոսը, նա անընդհատ իր հանգստի, ուտելու, քնելու, աղոթելու, քարոզելու ժամանակից տրամադրում էր տարբեր մարդկանց լսելու, խոսելու և պարզապես շփվելու նրանց հետ։

Թեև Նա իր մեծ ժամանակը անցկացնում էր աշակերտների հետ, բայց միևնույն է, բոլորի համար ժամանակ ուներ։ Մենք էլ պետք է այդպես անենք։ Հատկապես նրանց նկատմամբ, ովքեր այսօր շատ ընկերներ չունեն, ովքեր միայնակ են, ովքեր ընկերության և շփման կարիք ունեն՝ առանց շոուների, առանց ֆոտոներ ու սոց ցանցերում հրապարակումների, պարզապես մաքուր պարզ մարդկային շփում։ Դրանք էլ կարող են լինել, բայց մեր դրդապատճառը, նպատակը ճիշտ լինի։

Բայց այս ամենն առանց զոհաբերության չի լինի, եթե ժամամակ ես տրամադրում որևե մեկին, ուրեմն կտրում ես քո ընտանիքից, հանգստից, աշխատանքից, ծառայության և տաբեր կարևոր գործերից կամ զբաղմունքներից, եթե անգամ այդպես է, միևնույն է, արժե։

Ամենաթանկ բաներից մեկն այս կյանքում ժամանակն է, ու երբ դու այն նվիրում ես որևե մեկին, ուրեմն՝ նա թանկ է քեզ համար։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.