Ես գիտեի, որ դու կգաս...
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մի զինվոր տեսնում է, թե ինչպես է իր ընկերը ընկնում խրամատի մոտ։
Նա հարցնում է սպային.
- Ես կարո՞ղ եմ գնալ և բերել իմ ընկերոջը, պարո՛ն։
Բայց սպան մերժում է նրան։
Չենթարկվելով հրամանին՝ զինվորը գնում է պահելու իր ընկերոջը։ Նա դնում է նրան իր ուսին և վերադառնում դեպի խրամատը, բայց հենց ինքը մահացու վիրավորվում է, իսկ ընկերը շուտով մահանում է։
Սպան զայրացած էր։
- Ես քեզ ասացի` չգնալ։ Հիմա ես կորցրի նաև քեզ։ Չարժե՛ր։
- Արժեր, պարո՛ն,- ասաց զինվորը,- որովհետև, երբ ես գտա նրան, նա ասաց. «Եղբայր ի՛մ, ԵՍ ԳԻՏԵԻ, ՈՐ ԴՈՒ ԿԳԱՍ»։
Հ.Տ. Աստվածաշունչն ասում է.«...Եւ ընկեր կա, որը եղբայրից ավելի է մնում» (Առակաց 18.24) և «Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած» (Առակաց 17.17)։