Ինչի՞ համար է սերն անհրաժեշտ, եթե ոչ նրա համար, որ իմաստավորի կյանքը և մահը:

«Գողը չի գալիս, բայց միայն որ գողանա, սպանի և կորցնի, ես եկա, որ կյանք ունենաք և էլ ավելի ունենան» (Հովհաննես 10.10):

Նախքան այս տողերը գրեցի, հաղորդագրություն ստացա ինձ ծանոթ ու շատ հարազատ մեկի մահվան մասին՝ Մարիոն Նյուստրամի:

Մարիոնն ու իր ամուսին Էլմերը «Բեթղեհեմ» եկեղեցու անդամներն են ավելի երկար ժամանակ, քան այս երկրի վրա ապրում են այդ եկեղեցու բոլոր անդամները: Նա 87 տարեկան էր, իսկ ամուսնացած էին նրանք արդեն 64 տարի:

Երբ խոսում էի նրա ամուսնու հետ և ոգեշնչում նրան ամրանալու Աստծո մեջ, չկորցնելու հետաքրքրությունը Աստծո հանդեպ, նա պատասխանեց. «Նա իսկական ընկեր է ինձ համար»: Ես աղոթում եմ, որ բոլոր քրիստոնյաները կարող լինեն կյանքի վերջում ասելու. «Քրիստոսն ինձ համար իսկական ընկեր էր»:

Ամեն տարի Սուրբ Ծնունդի նախօրեին ես իմ օրացույցում նշում եմ մորս մահվան օրը, ով  մահացավ Իսրայելում ավտովթարից: Դա կատարվեց 1974թ-ի դեկտեմբերի 16-ին:

Այդ օրվա իրադարձությունները մինչ օրս աչքերիս առջև են: Եվ եթե ազատություն տամ զգացմունքներիս, ապա գուցե լացեմ միայն այն մտքից, որ երեխաներս այդպես էլ չեն տեսել իրենց տատիկին: Մենք թաղումն անցկացրեցինք Սուրբ Ծնունդից հետո: Եվ դա անսովոր Սուրբ Ծնունդ էր:

Շատերը ձեզնից գուցե շատ սուր վերապրեն կորստի ցավը այս Սուրբ Ծնունդին: Ձեզանից մի՛ վանեք այդ մտքերը: Թո՛ւյլ տվեք, որ դրանք անցնեն ձեր սրտով: Ինչի՞ համար է սերը մեզ անհրաժեշտ, եթե ոչ այն բանի, որ մեր զգացմունքները ողջ ուժով վերապրենք՝ և կյանքի, և մահվան մեջ: Թույլ մի՛ տվեք, որ դառնությունը տիրի ձեր սրտին: Դառնությունը սարսափելի և կործանարար զգացում է:

Քրիստոսը եկավ այս աշխարհ, որ մենք հավիտենական կյանք ունենանք: «Ես եկա, որ կյանք ունենան, և էլ ավելի ունենան»: Էլմերը և Մարիոնը քննարկում էին, թե որտեղ կանցկացնեն իրենց վերջին տարիները: Էլմերն ասում է. «Մարիոնն ու ես որոշեցինք, որ մեր վերջին տունը կլինի Տիրոջ մոտ»:

Արդյոք դուք էլ ունե՞ք տուն վերադառնալու ցանկություն: Երբ Սուրբ Ծնունդին տուն եմ գալիս, դա հիասքանչ զգացում է: Եվ ես մտածում եմ, որ գլխավոր պատճառը նրանում է, որ մեր սրտի խորքում բոլորս էլ վերապրում ենք վերջնական, հավիտենական տուն հասնելու նախասահմանությունը:

Թույլ մի՛ տվեք հաճելի տոնական զգացմունքներին փոխարինելու վերջնական մեծագույն քաղցրությունը: Թող ձեր ամեն կորուստը և ամեն ուրախությունը ձեր մտքերն ուղղեն դեպի ձեր հավիտենական տունը երկնքում:

Սուրբ Ծնունդ. ի՞նչ է դա, եթե ոչ՝ «Ես եկա, որ կյանք ունենաք», որպեսզի ես և դու կարողանանք կյանք ձեռք բերել. հիմա և հավիտյան:

Ջոն Փայփեր

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.