Վերջերս մի վկայություն կարդացի ոստիկանական մի խուզարկուի ապաշխարության մասին։ Նա գրում է, որ հավատացել է Քրիստոսին այն բանից հետո, երբ կարդացել է չորս Ավետարանները։ Նրա բացատրությունն ընդհանրապես նման չէր այն բանին, որ ես ակնկալում էի լսել։ Նա ասում է, որ դա տեղի է ունեցել ոչ թե այն պատճառով, որ չորս Ավետարանների պատմությունները Հիսուսի մասին կատարելապես համընկնում էին։ Իրականում պատճառը հենց դրանցում եղած տարբերությունների (այսինքն` մանրամասնություններ, որոնք կարծես թե կատարելապես չէին համընկնում միմյանց հետ) պատճառով էր, որ նա դարձել էր Աստծուն:

Խուզարկուն ասում է, որ ոստիկանությունում աշխատելով` գիտեր` եթե կան մի քանի վկաներ և նրանց ցուցմունքները ճշգրիտ համընկնում են, դա, որպես կանոն, նշանակում է, որ նրանք ստում են: Նրանք նախօրոք պայմանավորվել են իրենց ցուցմունքներում, որպեսզի միևնույն բանն ասեն: Առանց այդպիսի պայմանավորվածության` միշտ էլ լինում են տարբերություններ և որոշ մանրամասնություններ, որոնք ճշգրիտ կերպով չեն համընկնում մեկը մյուսի հետ: Ինչո՞ւ: Որովհետև մարդիկ հիշում են տարբեր բաներ,  և անգամ  նույն դեպքերը նրանք կարող են հիշել մի քիչ այլ կերպ: Նրանց ներանձնական տարբերություններն ու դաստիարակությունը պատճառ են դառնում, որ նրանք նույն բանին նայեն տարբեր տեսանկյուններից: Այն, ինչ կարևոր է մեկի համար, անկարևոր է մյուսի համար: Տարբեր ականատեսների վկայությունները գրեթե երբեք ճշգրիտ չեն համընկնում:

Ահա, թե ինչու էր նա հավատացել Ավետարաններին: Ավետարանիչները նախօրոք չէին պայմանավորվել: Կան որոշ տարբերություններ (ոչ թե հակասություններ, այլ` անկեղծ տարակարծություններ) նրանց պատմագրությունների մեջ, որոնք, ըստ խուզարկուի, ավելի արժանահավատ են դարձնում դրանք:

«Տալինյան արթնությունը» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.