Մարդահաճո պահվածքը հաճախ մարդկանց մղում է սուտ խոսելու, քանի որ նրանք վախենում են` մարդիկ չեն ընդունի ճշմարտությունը: Նրանք իրենց բերանով ասում են «այո», մինչդեռ իրենց սիրտը բղավում է «ոչ»: Նրանք գուցե անեն բաներ, որ չեն ցանկանում, սակայն նրանք անում են դա՝ ինչ-որ մեկին հաճեցնելու ցանկությունից դրդված: Եթե նրանք երբևէ «ոչ» են ասում, սովորաբար արդարացումներ են տալիս, այլ ոչ թե ասում ճշմարտությունը, որ  պարզապես չեն ցանկանում անել այն, ինչ իրենցից պահանջվում է: Նրանք գուցե այդպես էլ չհասկանան, որ այն, ինչ պահանջվում է իրենցից, հենց իրենց է անհրաժեշտ։

Մենք չենք ուզում լինել կոպիտ, բայց և ստախոս լինել էլ չենք ցանկանում: Մարդահաճո լինել ձգտող մարդիկ ազնիվ չեն իրենց ցանկությունների, զգացմունքների և մտքերի հանդեպ: Նրանք մարդկանց ասում են այն, ինչ նրանք են ուզում լսել, այլ ոչ թե այն, ինչի կարիքը նրանք ունեն: Առողջ հարաբերությունները պահանջում են ազնվություն: Մենք պետք է կարողանանք մարդկանց ասել. «Ես խաղաղություն չեմ զգում այդ պարտավորությունը հիմա ստանձնելու հարցում», և նրանք պետք է սիրով ընդունեն այդ պատասխանը, բայց դա իհարկե՛ հազվադեպ է պատահում: Որոշ մարդիկ գուցե չցանկանան լսել ճշմարտությունը, բայց դա մեզ չի ազատում ճշմարտությունն ասելու պատասխանատվությունից:

Աղոթք․ «Տեր Հիսո՛ւս, օգնիր ինձ խոսել և ապրել ճշմարտությունն այն ամենի մեջ, ինչ ես անում եմ: Ես չեմ ուզում կոպիտ լինել, բայց ես հրաժարվում եմ անազնիվ լինելուց ևս։ Ես չեմ ցանկանում դիմել կիսախարդավանքների իրական ճշմարտությունից խուսափելու համար, ամեն»։

Ջոյս Մայեր

Թարգմանեց Լիլիթ Խաչատրյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.