Մինչեւ հիմա դուք ոչինչ չխնդրեցիք Իմ անունով: Խնդրեցեք եւ պիտի ստանաք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի: Հովհ. 16.24

Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ մի երիտասարդ կանչվեց ծառայության: Հայրը մեծ բանկի տնօրեն էր: Նա թեեւ թույլ տվեց, որ իր զավակը միանա բանակին, սակայն սիրտը խորապես խոցված էր: Այդ օրից հետո, նա սկսեց ավելի մոտից հետաքրքրվել զինվորների կյանքով, նրանցից յուրաքանչյուրին համարելով իր սիրելի զավակը: Եվ վերջապես, նա չխնայեց ո՛չ դրամ, ո՛չ ժամանակ խնամելու այն զինվորներին, ովքեր վիրավոր վիճակով վերադառնում էին տուն:
Մի օր բանկ եկավ հին, մաշված հագուստներով եւ սպիներով ծածկված մի զինվոր, որ գրպաններում ինչ որ բան էր փնտրում: Բանկի տերը նրան ասաց.

-Սիրելի զինվոր բարեկամ, այսօր չափազանց զբաղված եմ, դու գնա քո բնակավայրի գրասենյակ, այնտեղ քեզ կօգնեն:

Խեղճ զինվորը կարծես չհասկանալով իրեն ասվածը, տակավին շարունակում էր խառնել գրպանները: Վերջապես գտավ եւ դուրս հանեց կեղտոտ եւ ճմրթված թղթի մի կտոր, որի վրա մի քանի տողեր էին գրված, եւ այն հանձնեց բանկի տիրոջը: Գրվածը սա էր. «Սիրելի հայրիկ, այս տղան իմ ընկերներից մեկն է, պատերազմում վիրավորվեց եւ հիվանդանոցից նոր է դուրս եկել: Հայրիկ խնդրում եմ, ընդունիր նրան այնպես, ինչպես ինձ ես ընդունում: Չարլի»:

Մարդու մեջ միանգամից անհետացան առօրյա բոլոր ծրագրերն ու մտածմունքները: Անմիջապես այդ խեղճ, տկար եւ կեղտոտ արտաքինով զինվորին տարավ իր գեղեցիկ տունը, նրան տեղավորեց իր զավակի՝ Չարլիի սենյակում, նրան տվեց իր տղայի մահճակալը, սեղանը եւ այլն, կերակրեց եւ խմամեց, սիրով եւ մեծ գուրգուրանքով շրջապատեց նրան, մինչեւ որ նա վերականգնեց իր առողջությունը եւ վերադարձավ բանակ՝ ծառայալու համար իր հայրենիքին:

Մեր սիրելի Տեր ու Փրկիչ Հիսուսը մեզանից յուրաքանչյուրին այսպես, եւ նույնիսկ ավելի մեծ սիրով է ներկայացնում Իր երկնավոր Հորը եւ հոգ տանում մեզ համար մինչեւ մահ:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.