Հուզիչ ֆիլմ՝ հիմնված իրական դեպքերի վրա, որոնք նկարագրված են Դեյվիդ Ուիլքերսոնի համանուն գրքում:

Դեյվիդ Ուիլքերսոնը երիտասարդ, գյուղացի քարոզիչ է, ով ստանձնում է, կարծես, ի սկզբանե ձախողման դատապարտված առաքելությունը: Նա դուրս է գալիս Նյու Յորքի փողոցներ ու հետնախորշեր՝ հանդիպելով քաղաքի ամենաազդեցիկ հանցախմբերին, որպեսզի Հիսուսի մասին պատմի դաժանացած և հանցագործությունների մեջ խորապես ընկղմված դեռահասներին:

Սկզբում նրանք պարսավում էին Աստծուն, սպառնում քարոզչին, վիրավորում ու ծաղրում նրան: Սակայն շուտով վրա է հասնում տարակուսանքի ու վախի զգացումը: Եվ ի վերջո, բոլորը տեսնում են՝ ինչպես են այդ խմբավորումների ղեկավարներն աղոթքով ծնկի իջնում Տիրոջ առջև:

Ռեժիսոր՝ Դոն Մյուրրեյ:
Դերերում՝ Փեթ Բուն, Էրիկ Էստրադա, Ջեքի Գիրոքս, Ջո-Էն Ռոբինսոն:

Ֆիլմը՝ ռուսերեն.

Ֆիլմը՝ հայերեն թարգմանությամբ.

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.