Կեսարը և բժիշկը
Կար միայն մեկ մարդ և ընկեր, ում Կեսարը վստահում էր: Այդ մարդը իր բժիշկն էր: Ավելին, եթե հիվանդանում էր, դեղորայք ընդունում էր միայն, երբ բժիշկն անձամբ էր մատուցում:
Մի օր, երբ Կեսարն իրեն լավ չէր զգում, ստացավ անանուն մի նամակ.«Վախեցի՛ր ամենամոտ ընկերոջիցդ՝ քո բժշկից: Նա ցանկանում է թունավորել քեզ»: Որոշ ժամանակ անց եկավ բժիշկը և տվեց Կեսարին դեղորայքը: Կեսարը տվեց ընկերոջը ստացած նամակը, և մինչև վերջինս կկարդար այն, նա մինչև վերջին կաթիլը խմեց բուժիչ խառնուրդը: Ընկերը քարացավ վախից.
-Տե՛ր, ինչպե՞ս կարող էիր խմել այն, ինչ ես տվեցի քեզ այն բանից հետո, ինչ կարդացել ես:
Կեսարը պատասխանեց.
-Ավելի լավ է մեռնել, քան կասկածել ընկերոջը:
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը