«Որովհետև նա, ինչպես որ իր սրտում մտածում է, այնպես է...» Առակ. 23.7

Միայն այս մի խոսքը թույլ է տալիս մեզ հասկանալու, թե որքան կարևոր է, որ ճիշտ մտածենք: Մտքերն ուժեղ են և, ըստ Առակաց գրքի հեղինակի, նրանք ստեղծագործելու կարողություն ունեն: Եթե մեր մտքերն ազդում են մեր էության վրա, ապա անհրաժեշտ է, որպեսզի մենք ունենանք ճիշտ մտքեր: Ես ուզում եմ շեշտել, որ շատ անհրաժեշտ է, որպեսզի մեր և Աստծո մտքերը համապատասխանեն միմյանց:

Դուք չեք կարող ունենալ դրական կյանք և բացասական միտք:

«Կամ ծառը բարի արեք, և նրա պտուղն էլ՝ բարի, կամ ծառը չար արեք, և նրա պտուղն էլ՝ չար, որովհետև ծառը պտղիցը կճանաչվի»: Մաթևոս 12.33

Աստվածաշնչում ասվում է, որ ծառը ճանաչվում է իր պտղից: Նույնը վերաբերվում է նաև մեր կյանքին: Մտքերն ունենում են իրենց պտուղը, եթե ունենաք լավ մտքեր, ձեր կյանքը կտա լավ պտուղներ, եթե ունենաք վատ մտքեր, ձեր կյանքը կտա վատ պտուղներ:

Հավատացյալի համար ճիշտ մտածելակերպը կենսական անհրաժեշտություն է, առանց որի պարզապես անհնար է ապրել: Միգուցե ձեր կյանքում քաոսային իրավիճակ է տիրում, որովհետև տարիներ շարունակ ապրել եք սխալ մտածելակերպով: Եթե այդպես է, ապա ձեզ համար շատ կարևոր է գիտակցել այն փաստը, որ ձեր կյանքը չի շտկվի, քանի դեռ ձեր միտքը շտկված չէ։

Դուք պետք է մտածեք այս՝ կենսական անհրաժեշտություն կոչված բնագավառի մասին, և լուրջ վերաբերվեք ձեր մտքում սատանայի կառուցած բերդերը քանդելու հարցին: Օգտագործե՛ք ձեր զենքերը, որոնք են՝ Աստծո Խոսքը, աղոթքը և փառաբանությունը:

Ջոյս Մայեր, «Միտքը կռվի դաշտն է»

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.