Սիրելի ընկերներ, պատերազմը, որ պարտադրվեց մեզ, արդեն շարունակվում է մեկ ամիս: Այս մեկ ամսվա ընթացքում հրետակոծվել են Արցախի բոլոր քաղաքներն ու գյուղերը, հազարավոր մայրեր ու երեխաներ ստիպված են եղել թողնել իրենց տները և ապաստան գտնել Երևանում և ՀՀ այլ քաղաքներում և գյուղերում:

Անսպասելի հարձակումը ստիպել է շատերին լքել իրենց տները անպատրաստ՝ անգամ առանց հագուստի: Այս ընթացքում մենք կարողացել ենք տարբեր կերպերով, նաև ձեր օգնությամբ, օգնել նրանց՝ թե սնունդի, թե կացարանի հարցով, սակայն եղանակներն արդեն ցրտում են, և նրանք կարիք ունեն նաև տաք հագուստի: Անգամ եթե պատերազմն ավարտվի, ինչի համար մենք աղոթում ենք օր ու գիշեր, նրանցից շատերի տներն ավերակ են, և վստահաբար, ձմռան ցրտին դիմակայելու համար գոնե երեխաներին տաք հագուստը խիստ անհրաժեշտ է:

Խնդրում ենք մեր հայրենակիցներին ուղարկել ձմեռային հագուստի փաթեթներ (ոչ օգտագործված):

Արձագանքի համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին, ուղարկել էլ. նամակ info@christians.am-ին կամ զանգահարել մեզ՝ +37444200233/Viber, WhatsApp

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.