Կարանտինի ընթացքում ընդհատվել է ավելի քան 10 միլիոն հղիություն
Կարանտինի ընթացքում ընդհատվել է ավելի քան 10 միլիոն հղիություն, ինչը 27 անգամ գերազանցում է կորոնավիրուսից մահացողների թվին, հաղորդում է jesustoday.info-ն:
Ըստ «Worldometer» կայքի՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսից մահացածների թիվն ավելի քան 409.000 է: Այնուամենայնիվ, այս ցուցանիշը զգալիորեն ցածր է՝ նույն ժամանակահատվածում կատարված հղիության ընդհատումների քանակից:
2020թ-ի սկզբից կատարվել է ավելի քան 18 միլիոն աբորտ՝ ամսական միջին հաշվով 3.484.800 աբորտ: Սա նշանակում է, որ մարտից մինչ մայիս ընկած ժամանակահատվածում, երբ իրականացվում էր կորոնավիրուսի դեմ պայքարի փորձերը, ընդհատվել է մոտ 10.500.000 երեխաների կյանք:
Ըստ «Lifenews» կայքի՝ կարանտինի ընթացքում փակվել էին բազմաթիվ կազմակերպություններ, առևտրի կենտրոններ, դպրոցներ և եկեղեցիներ: Այնուամենայնիվ, հղիության ընդհատման բուժ-հաստատությունների մեծ մասը շարունակում էր գործել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում տարեկան տեղի է ունենում մոտ 40-50 միլիոն աբորտ: Սա օրական հաշվով մոտավորապես 125.000 աբորտն է: Այսպիսով, հղիության ընդհատումներն են մահվան գլխավոր պատճառը՝ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ՝ ողջ աշխարհում:
«Այս աբորտները պարզապես չեն ընդհատել հղիությունը կամ էլ ուղղակի ոչնչացրել՝ մաշկի ինչ-որ նորագոյացություններ կամ բջիջների կուտակումներ: Նրանք սպանել են իրենց տեսակի մեջ եզակի ու կենդանի մարդկանց, ովքեր ունեին սեփական ԴՆԹ և, անշուշտ, փոքրիկ բաբախող սիրտ: Սա ֆիզիոլոգիական իրողություն է, և հղիության ընդհատումներով զբաղվող մասնագետներն իրենք էլ ընդունում են, որ աբորտը սպանում է մարդկանց», - ասում է «Lifenews»-ի լրագրողը:
Թարգմանեց Անուշ Վարդումյանը