Քրիստոնեական կառույցների արձագանքը Օլիմպիական խաղերի բացման արարողությանը
Օլիմպիական խաղերի բացման արարողության պատճառով առաջացած ցավալի իրավիճակից հետո CNEF-ը (Ֆրանսիայի Ավետարանականների Ազգային Խորհուրդը), որը ներկայացնում է Ֆրանսիայի ավետարանական եկեղեցիների բոլոր միությունները՝ ներառյալ Ֆրանսիայի Աստծո Ասամբլեան, իրավիճակին արձագանքեց ազգային մամուլի հաղորդագրությամբ՝ դատապարտելով մի կողմից Փարիզում բացման արարողության աղաղակող բնույթը, իսկ մյուս կողմից՝ քաջալերելով Ֆրանսիայի Ավետարանական քրիստոնյաներին աղոթել և լինել Հիսուս Քրիստոսում Աստծո սքանչելի շնորհի վկաները։
CNEF-ը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Ներքին Գործերի Նախարարության կրոնական դավանանքների գրասենյակի ղեկավարի հետ՝ ընդգծելով, որ աշխարհիկությունը, առաջին հերթին, հարգանք է յուրաքանչյուր կրոնի հանդեպ: Արդյունքում այդ ամենին հաջորդեց ներողությունների մի ամբողջ շարք՝ տարբեր մակարդակներով, ընդհուպ մինչև Օլիմպիական խաղերի կազմակերպիչները։
Դիպվածին և CNEF-ի քայլերին արձագանքել է մեկ այլ քրիստոնեական կառույց․
«Որպես հոգեգալստական ընտանիք Եվրոպայում, PEF-ի անդամները միասնության մեջ են մեր ֆրանսիական հոգեգալստական եկեղեցիների հետ այս դժվարին ժամանակաշրջանում և կոչ են անում Եվրոպայի բոլոր հոգեգալստականներին այս կիրակի աղոթքի ժամանակ ընծայել ՝ Ֆրանսիայում և ողջ Եվրոպայում հոգևոր վերածննդի համար»:
PEF նախագահության անունից, Նախագահ՝ Մարեկ Կամինսկի