Լռությունը հաճախ կարող է շատ ավելին ասել, քան բառերը. Քրիստոնեական հետաքրքիր մեջբերումներ
- Ժամանակ հատկացրեք հանգստի համար, քանի որ աշխատանք միշտ կա, եւ կյանքը մի օր ավարտվելու է:
- Աշխարհը դատում է մեզ' ըստ մեր արտաքին տեսքի, իսկ Աստված՝ ներաշխարհի։
- Լռությունը հաճախ կարող է շատ ավելին ասել, քան բառերը:
- Ձեր կյանքը փոխելու լավագույն միջոցը ձեր մտքերը, զգացմունքները, խոսքերը եւ գործերն ամեն օր փոխելն է:
- Մարդն արժեքավոր է, երբ նրա խոսքերը համընկնում են սեփական գործողությունների հետ:
- Եթե գիտեք, որ Աստված գոյություն ունի, ցույց տվեք դա ձեր կյանքով:
- Մենք կարող ենք դադարել ուրիշներին ներել միայն այն ժամանակ, երբ Քրիստոսը դադարի ներել մեզ:
- Եթե կարծում եք, որ հեզությունը թուլության դրսեւորում է, ապա փորձեք հեզ լինել գոնե մեկ շաբաթ:
- Ովքե՞ր ենք մենք, որ չներենք միմյանց հանցանքները, եթե անգամ Աստված է ներում մեր մեղքերը:
- Այն պահին, երբ դուք մեծ ցանկություն կունենաք դատապարտելու մեկին, դատապարտեք այդ ցանկությունը:
- Մարդիկ, ովքեր ասում են, որ պետք է ամեն ինչ փորձել, հակված են փորձելու ամենավատը:
- Եթե մենք չգիտենք աղոթքով սպասել Աստծո առաջնորդությանը եւ զորությանը, ապա ցույց ենք տալիս, որ Նրա կարիքը չունենք:
- Եթե դուք քրիստոնյա եք եւ ձեր կյանքում ճգնաժամ է, իմացե՛ք, որ մի օր այն կավարտվի: Աստված ունի իր «եղանակները», եւ դրանցից շատերը հրաշալի են: Նա երբեք չի զրկի Իր զավակներին օրհնյալ ժամանակներից: Արեւը դուրս կգա, ձյունը կհալվի, եւ Աստված կօրհնի ձեր կյանքը ճիշտ ժամանակին:
- Երբեմն մենք չենք գիտակցում պահերի արժեքը, քանի դեռ դրանք չեն դառնում հիշողություններ:
- Հավատքն օգնում է անցնել մեզ համար անհասկանալի թվացող ժամանակներով, եւ դուրս գալ ցանկացած իրավիճակից որպես հաղթող:
- Ես գիտեմ շատ արքաների, որոնց համար մարդիկ են մահացել, բայց միայն մեկն է մահացել իր ժողովրդի համար. Նա Հիսուս Քրիստոսն է:
- «Հետո» կոչվող ճանապարհը տանում է դեպի «Ոչ մի տեղ» կոչվող երկիր:
- Մի՛ թողեք վաղվան այն, ինչ կարող եք անել այսօր:
- Ժամանակակից աշխարհը հեռացել է Աստծուց, բայց երբ աղետ է պատահում, այն գոչում է. «Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս այս ամենը: Ինչո՞ւ է Նա լռում»:
- Կյանքը կարճ է. խուսափե՛ք բամբասանքներից, վերացրե՛ք բացասականը, հրաժեշտ տվե՛ք վատ մարդկանց: Ժամանակ անցկացրե՛ք նրանց հետ, ովքեր դրականորեն ազդում են ձեզ վրա եւ սիրում են ձեզ:
- Միշտ երախտապարտ եղե՛ք Աստծուն, քանի որ Նա բավարարում է մեր բոլոր կարիքները:
- Այն ամենը, ինչ ունեք այսօր, դուք ստացել եք Աստծուց, եւ եթե ներկայում երախտապարտ լինեք Աստծուն, ապա կարող եք ամբողջությամբ հասնել այն ամենին, ինչ Աստված պատրաստել է ձեզ համար ապագայում:
- Շնորհակալություն հայտնեք ձեզ շրջապատող ամեն բանի համար: Եվ ինչ էլ որ պատահի կյանքում, գոհացողը երբեք ոչնչի կարիք չի ունենա:
- Միայնակ մարդուն նեղացնելը շատ հեշտ է, բայց երբ նրա հոգին զորանում է Աստծուց, նա դառնում է անպարտելի:
- Ով ծնվել է մեկ անգամ, կմահանա երկու անգամ: Ով ծնվել է երկու անգամ, կմեռնի մեկ անգամ:
- Մոտենում է տառապանքի վախճանը: Այս աշխարհի ցավն ունի իր պիտանելիության ժամկետը:
- Մենք այսօր կկորցնենք կյանքի բերկրանքն ու ուրախությունը, եթե շատ հոգս անենք վաղվա օրվա համար:
- Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ մարդկային միտքը Աստծո ստեղծածն է, ավելին՝ Նրա ամենամեծ ստեղծագործություններից մեկը: Գալիլեո Գալիլեյ
- Նա, ով ամենից հաճախ է ծնկում Աստծո առջեւ, ամենաամուրն է կանգնած իր ոտքերի վրա:
- Աղոթքը ամենազորեղ զենքն է, որ ունենք մեր տրամադրության տակ:
Աղբյուրը՝ bible-facts.ru
Թարգմանեց Անի Նիկողոսյանը