Քեզ Աստված է դրել․․․
«Որովհետև դուք ուրախությամբ պիտի դուրս գաք և խաղաղությամբ պիտի առաջնորդվեք» /Եսայի 55:12/։
Շատերն այսպես չեն հեռանում եկեղեցուց: Նրանք մտածում են, որ եկեղեցիները նման են սրճարանների, որտեղ կարող են վերցնել և ընտրել այն, ինչ իրենց դուր է գալիս: Նրանք այնտեղ մնալու ազատություն են զգում այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրներ չկան: Բայց այս երևույթն իր դրսևորմամբ չի համապատասխանում Աստվածաշնչի ուսմունքին: Դու չես, որ պետք է ընտրես, թե որ եկեղեցին գնաս. Աստված է ընտրում: Աստվածաշունչը չի ասում, որ «Աստված դրել է անդամները` նրանցից ամեն մեկը մարմնի մեջ, ինչպես իրենք են կամեցել»: Ընդհակառակը՝ այն ասում է. «Բայց հիմա Աստված անդամները` նրանց ամեն մեկը դրեց մարմնի մեջ ինչպես (Նա) կամեցավ» (Ա Կորնթ. 12:18):
Հիշի´ր, որ եթե դու այն տեղում ես, որտեղ Աստված է ուզում, որ լինես, սատանան փորձ կանի, քեզ վիրավորանք պատճառելով, դուրս հանել այդտեղից: Սատանան ցանկանում է արմատախիլ անել մարդկանց այն տեղից, որտեղ Աստված է տնկել նրանց: Եթե սատանան կարողանա քեզ դուրս հանել, հաջողություն կունենա: Եթե դու նույնիսկ ամենամեծ հակառակությունների դեպքում քո տեղից չես շարժվում, դրանով ոչնչացնում ես սատանայի ծրագիրը:
Երբ Աստված քեզ խաղաղությամբ ազատ արձակի, դու քեզ ճնշված չես զգա` ուրիշների մոտ արդարացնելով քո հեռանալը: Դու եկեղեցուց հեռանալուց ստիպված չես լինի դատապարտել կամ քննադատաբար բացահայտել քո նախկին եկեղեցու ունեցած խնդիրները:
Ջոն Բիվեր, «Սատանայի խայծը» գրքից
Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը