Քերիթ վտակի մոտ թաքնվիր: Գ.Թագ. 17.3

Աստծո զավակները պետք է սովորեն գնահատել անտեսանելի կյանքը: Այն անձը, որ կանչված է բարձր պաշտոնի, նախ պետք է սովորի խոնարհվել Աստծո առջեւ: Պետք չէ զարմանանք, որ մեր երկնավոր Հայրը երբեմն մեզ ասի. «Զավակս շատ վազեցիր, համբավ ձեռք բերեցիր եւ շատ հոգնեցիր, գնա եւ թաքնվիր Քերիթ վտակի մոտ, հիվանդության, կամ սուգի վտակի, կամ որեւէ տեղ, որտեղ բազմություն չկա»:
Երանի նրան, որ կարող է պատասխանել. «Տեր, սա Քո ու նաեւ իմ կամքն է, ես Քո մոտ պիտի գամ, ծածկիր ինձ Քո ներկայության մեջ եւ Քո թեւերի հովանավորության տակ վերցրու ինձ, եւ նոր ուժ տուր ինձ»:

Որեւէ սուրբ, ում հանձնված է մեծ գործ, պետք է մեծ զորություն ստանա մի վտակի մոտ: Անկարելի է այդ զորությունը ունենալ, եթե մենք մարդկանցից եւ նաեւ մեր անձերից չմեկուսանանք այնտեղ՝ աստվածային ներկայության մեջ, չվերցնենք Նրա հավիտենական զորությունը:

Ավելի առաջ Պատմոս կղզին, հռոմեական սոսկալի բանտերը, Արաբիայի անապատները, Պաղեստինի լեռները հավերժապես հիշեցնում էին Քերիթ վտակները, որտեղ շատ սուրբեր մնացին Աստծո ներկայության մեջ եւ մեզ ժառանգություն թողեցին ներկայի հոգեւոր աշխարհը:

Մեր Տերը իր Քերիթները գտավ Նազարեթի, Հուդայի անապատներում, Բեթանիայի պարտեզներում եւ Կեդրոնական հեղեղատի մոտերը, ուստի ոչ մեկս չպետք է փոխենք մեր Քերիթի առանձնությունը որեւէ բանի հետ, քանի դեռ ուզում ենք այնտեղ լիացնել մեր հոգիները Աստծո աթոռից եկած զորությամբ եւ ճաշակել քաղցր, խաղաղ եւ հաղթական այն կյանքը, որ պահված է Աստծո մոտ, Քրիստոսի հետ: Ֆ.Պ.Մեյեր

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.