Քամին հակառակ կողմից էր փչում
Եվ տեսավ նրանց, որ թիավարելիս չարչարվում էին, քանի որ քամին հակառակ կողմից էր փչում… Մարկոս 6.48
Աստծու կողմից մարդուն հանձնված գործը մարդու չարաչար տքնելով չի գլուխ գալիս: Աստված Ի՛նքն է, որ պետք է անի Իր որոշած գործը մարդու միջոցով, երբ մարդը թողնի, որ Նա կատարի այդ գործը: Այդ ժամանակ է, որ այդ գործը լավագույն ձեւով կկատարվի: Սա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Քրիստոսը հավատքով լցնում է մեր կյանքը:
Մեկը, որ սովորել էր այս գաղտնիքը, ասել է. «Եկա Տեր Հիսուսին եւ ծարավս հագեցրեցի: Չեմ մտածում, որ որեւէ ժամանակ կրկին պիտի ծարավեմ»:
Իմ նշանաբանն է. «Չվազել ավելին, եւ չհորդել չափից ավելին»: Եվ սա իմ կյանքում մեծ փոփոխություն է արել: Հորդելու համար պետք չէ տքնել: Երբ տրվում ենք ամբողջությամբ՝ հոսանքը լինում է հանդարտ եւ դիմադրելի:
Ա՛յս է հաղթական եւ շարունակաբար պտուղ բերող բնական կյանքը, որին մեզ հրավիրում է Տեր Հիսուսը:
«Վտակներ անապատի մեջ» գրքից