Գազան գտնվում է 40 կմ հեռավորության վրա Սարաայից՝ Սամսոնի հարազատ քաղաքից: Գազան փղշտացիների կենտրոնն էր, որոնց համար Սամսոնը №1 թշնամին էր:

Սամսոնը ոտքով անցավ 40 կմ թշնամու բնակավայր, որպեսզի հանդիպի մարմնավաճառի հետ: Դա մոտավորապես 56 250 քայլ է: Սամսոնն իր կյանքը չկործանեց մեկ ակնթարթում: Նա արեց 56 250 քայլ՝ սխալ ուղղությամբ:

Մեր առողջության, կարիերայի և ընտանիքի դեպքում էլ նույնն է տեղի ունենում: Մենք երբեք չենք կործանում ամեն ինչ մեկ ակնթարթում: Սովորաբար դա տեղի է ունենում աստիճանաբար՝ մեկ սխալ որոշում, մեկ քայլ սխալ ուղղությամբ, մեկ վատ սովորություն, մեկ օր մեկ անգամ: Եվ ի՞նչ է մեզ պետք: ՔԱՋՈՒԹՅՈՒՆ, որպեսզի կանգ առնենք:

Հեղինակ՝ Կրեգ Գրոշել

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.