Ջերմեռանդ աղոթքը կարող է փոխել ազգը
Աղոթքի իմ կյանքում եղել են դեպքեր, երբ Աստված ինձ խրախուսել է աղոթել համարձակ և համարձակ մարգարեական հռչակումներ անել: Ես ուզում եմ, որ իմ սիրտը միշտ լցված լինի ծարավով և փափագով առ Աստված: Այդ խանդավառ ձգտումը ծնում է հնազանդություն, ինչն էլ առաջնորդում է զարմանահրաշ արկածների Նրա հետ, արկածներ, որոնք օգնում են Նրա սրտի և Նրա ճանապարհների ճանաչողության մեջ աճելուն:
«Եվ նրանք աղոթք անելիս՝ շարժվեց այն տեղը, ուր որ ժողովված էին, և ամենքը Սուրբ Հոգով լցվեցին. և Աստծո խոսքը խոսում էին համարձակությամբ» (Գործք Առաքելոց 4.31):
Տվեք Աստծուն 15 րոպե ձեր աղոթքի մեջ.
- Նայեք, թե ինչ էր կատարվում, երբ առաջին դարի եկեղեցին միասին աղոթում էր: Լսեք, թե այսօր շատերը ինչ են վերապրում աղոթքի մեջ: Խնդրեք Տիրոջից աղոթքի մեջ նման համարձակություն, եթե ցանկանում եք ունենալ:
- Փափագն առ Աստված գալիս է Նրա հետ զրույցի մեջ անցկացրած մեր ժամանակից: Ավելին՝ քան անգիր արած աղոթքները կամ սովորական դարձած խոսքերը կրկնելը, խնդրեք Տիրոջից՝ տալ ձեզ համարձակ աղոթքներ:
- Այսօր կարդացեք Գործք Առաքելոցի առաջին 4 գլուխները: Արդյոք տեսնո՞ւմ եք, որ մենք՝ մեր ազգի մեջ արթնության կարիք ունենք: Խնդրեք Տիրոջից, որ դուք նույնպես վերապրեք Սուրբ Հոգու թափումը, ինչպես Գործք Առաքելոց գրքում:
Աղոթք. Հա՛յր, սովորեցրու ինձ աղոթել ջերմեռանդ աղոթքներ, որ փոփոխություն կբերեն իմ շրջապատում, կփոխեն իմ քաղաքը: Ես հավատում եմ, որ Դու կարող ես անել այսօր նույնը և ավելին, ինչ անում էիր Գործք Առաքելոցի դարաշրջանում: Շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր: Ամեն:
Ջերմեռանդ աղոթքը կարող է փոխել ազգը:
Դաչ Շիթս