Աստված մեզ պատվիրում է, որ մեր օրը սկսենք Իրենով։ Հարկավոր է, որ Աստծուն տանք մեր օրվա սկիզբը, որպեսզի Նա օրհնի գալիք ժամերը և րոպեները։

Ինչպես 148 սաղմոսն է ասում՝ պետք է գիշերվա պահից առաջ բացվեն մեր աչքերը Աստծո Խոսքի շուրջ խորհրդածելու համար։ Հիսուս Քրիստոս, օգնի՛ր մեզ, որ մեր բոլոր օրերը Քո բարությամբ անցնեն և մենք մեր սիրտը նվիրենք ուրախություն ձեռք բերելուն։ Վաղ առավոտյան կշտացրո՛ւ մեզ Քո ողորմությամբ, որպեսզի ցնծանք և ուրախ լինենք մեր բոլոր օրերում. Սաղ 90։

Եկեք այս բարի սովորությունը հաստատենք մեր կյանքերում և ամեն առավոտ մեր օրը սկսենք Աստծո երեսը փնտրելով։ Աղոթենք, որ Աստված մեզ միշտ ցույց տա  մեր գնալու ճանապարհները, որ գնանք Նրա լուսեղեն ճանապարհներով և մնանք Նրա ճշմարտության մեջ։

Աստծո սերը, Քրիստոսի շնորհը, Սուրբ Հոգու հաղորդությունը թող որ միշտ մեզ հետ լինի։

«Եթէ դու կանուխ դէպի Աստուած դառնաս, եւ Ամենակարողին աղաչես, Եթէ դու մաքուր եւ ուղիղ լինիս, նա այն ժամանակ անպատճառ կզարթնէ քեզ համար, եւ կապահովացնէ քո արդարութեան բնակարանը. Թէպէտեւ քո սկիզբը պզտիկ լինի, քո վերջը շատ կմեծանայ» (Հոբ 8.5-7):

Մոնիկա Սաֆոյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.