Ինչպես որ եղջերուն փափագում է…
«Ինչպէս որ եղջերուն փափաքում է ջրերի առուների, այնպէս էլ իմ անձը փափաքում է քեզ, ով Աստուած» (Սաղմոս 42.2):
Սաղմոսերգուի որքա՜ն պարզ ու հիանալի բանաստեղծական խոսքեր են: Սակայն եթե մտածենք, բարդ է հասկանալ՝ ինչո՞ւ է եղջերուն փափագում ու այդքան կարոտ ջրին: Չէ՞ որ չկան ոչ մի փաստեր այն մասին, որ եղջերուներն ունեն ջրի ավելի մեծ կարիք, քան՝ մնացած բոլոր խոտակեր կենդանիները: Եվ ուրեմն՝ ինչո՞ւ համար են Կորխի որդիները բերում այսպիսի արտասովոր օրինակ, որպեսզի ցուցադրեն հոգու ձգտումն Աստծուն:
Պարզվում է, որ հեռավոր աստվածաշնչյան ժամանակներում մարդիկ կարծում էին, որ եղջերուների և օձերի միջև թշնամություն գոյություն ունի: Պետք է հիշել, որ, օրինակ, թագավորական կոբրան կարող է սպանել փղին՝ խայթելով նրան և կենդանու մարմին թույն ներարկելով: Դրա համար այսպիսի համոզմունքները տարօրինակություններ չէին:
Ահա հին ժամանակներում այսպես էին մտածում, որ եթե հանկարծ օձը կծեր եղջերուին, ապա անպայմանորեն կմեռներ, եթե ժամանակին չվազեր դեպի ջուրը և այնքան ջուր խմեր, մինչև որ ջուրը մաքրեր թույնը: Եվ եղջերուն կենդանի կմնար:
Այս հետաքրքիր մասի հիանալի բացատրությունից հասկանում ես, թե որքան հստակ էր պատկերը՝ գրված 42-րդ Սաղմոսում: Մարդը, որ խայթված էր հնագույն օձից, տառապում է մեղքի թույնից, և եթե ժամանակին չվազի մաքուր ջրի աղբյուրին, ապա անշուշտ կկործանվի:
Թո՛ղ ամեն ընթերցող, չնայելով իր կյանքի ամենածանր ու դժվարին իրավիճակներին, վազի ջրի մոտ, ձգտի Աստծուն, ինչպես խայթված եղջերուն է վազում ջրի մոտ, որպեսզի չմեռնի:
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը
Աղբյուրը՝ hristianin.org