Ինչպես օգտագործել սեփական ընդունակությունները
Հիսուսն ասաց, որ Աստված մեզանից յուրաքանչյուրին իր ընդունակություններն (տաղանդներն) է տվել և Նրա համար կարևոր է, թե ինչպես ենք մենք դրանք օգտագործում։ Մեր խնդիրը կայանում է այդ ընդունակությունների խելացի օգտագործման մեջ, քանի որ Աստված կդատի մեզ այնպես, ինչպես մենք կտնօրինենք այն ամենը, ինչ Նա տվել է մեզ։
Եվ՛ Հին, և՛ Նոր Կտակարաններում Աստծո Խոսքը մեզ ասում է, որ աշխատանքը մեր կյանքի շատ կարևոր կողմն է։ Հիսուսը սովորեցնում էր մարդկանց, որ Աստծո կողմից մեզ պարգևած տաղանդները չօգտագործելը մեղք է։ Մենք դառնում ենք խորամանկ, ծույլ, անպիտան ծառաներ, երբ մեր տաղանդը «թաղում» ենք հողի մեջ։
Մարդկանց սովորեցնելով օգտագործել իրենց ընդունակությունները, մենք նրանց դրդում ենք բացել իրենց ներսում տաղանդներ, զարգացնել և կիրառել դրանք։ Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր մարդ բացառապես օժտված է ինչ-որ ընդունակություններով, անհրաժեշտ է ընդամենը հայտնաբերել և «ջրի երես հանել» դրանք։ Ցավոք սրտի, շատ քիչ մարդիկ են իրենց ներսում ինչ-որ ընդունակություններ հայտնաբերում։ Մեծամասնությունը ապրում է կյանքը, անգամ չկասկածելով, թե ինչ է Աստված դրել իրենց ներսում և որն է Աստծո Թագավորության մեջ իրենց կոչումը։ Նրանք պատկերացում չունեն այն մասին, որ յուրաքանչյուր մարդ Աստծո կողմից որոշակի նպատակով ստեղծված անկրկնելի անհատականություն է։
Հիմնական սկզբունքներ, թե ինչպես օգտագործել սեփական ընդունակությունները.
- Անհրաժեշտ է ոգևորել մարդկանց ամեն օր փնտրել այն, ինչը նրանց իրական բավարվածություն կպարգևի, և երբ նրանք գտնեն այդ զբաղմունքը, պետք է կատարելագործվեն դրա մեջ։
- Մենք պետք է հավատանք, որ այն ինչով մենք զբաղվում ենք անրաժեշտություն է։ Որևէ բանում առաջընթաց ապրելու համար անհրաժեշտ է նպատակասլացություն, կարողություն(հմտություն) և աշխատասիրություն(Ժող.9։10)։
- Բոլոր օժտված մարդիկ տարբերվում են պատասխանատվության և ներքին կարգապահության զգացումով, որպեսզի իրենց թույլ չտան աննպատակ լողալ հոսանքի ուղղությամբ(համակերպվել տիրող իրավիճակին)։ Նրանք պետք է նոր հնարավորություններ փնտրեն, որպեսզի իրենց ներսում նոր ընդունակություններ, հմտություններ զարգացնեն և ընդլայնեն իրենց մտահորիզոնը (Եփես.4։28)։
- Տերը ցանկանում է, որ մենք իրագործենք Նրա երազանքը մեր կյանքում, որպեսզի կարողանանք վայելել Նրա առատաձեռն պարգևները։ Բավական է տրվել անպտուղ երազանքներին. սկսեք ինչ-որ բան անել, շարժվել դեպի դրված նպատակը, որպեսզի երազանքները դառնան իրականություն։
- Մեր ապագա երջանկությունն ու բարգավաճումը դրված են մեր ընդունակությունների մեջ, որոնց մենք արդեն տիրապետում ենք այսօր։ Եթե մենք դրանք ճիշտ օգտագործենք, դրանք մեզ երջանկություն կբերեն, բայց եթե արհամարհենք, կհնձենք ժլատություն և աղքատություն։ «Ծույլ ձեռքով բանողը աղքատ է լինում, իսկ ժիրերի ձեռքը հարստացնում է» (Առակ.10։4)։ Կարդացեք նաև Առակ.22։29։
- Մենք պետք է իմանանք, թե ինչի ենք արժանի և չհամաձայնվենք քչի հետ։ Մենք պետք է ձգտենք ունենալ լավ և բարձր վարձատրվող աշխատանք, բարձրացնել մեր պրոֆեսիոնալ աստիճանը, հասնել հաղթանակների ու ձեռքբերումների։ Մարդիկ, որոնք չունեն անհրաժեշտ հմտություններ և դժվար են սովորում, պետք է Աստծո ձեռքերի մեջ տան այն ամենը, ինչ ունեն։ Տերը կարող է օրհնել մեզ, եթե մենք պատրաստ ենք նվիրել մեզ Աստծուն և չսահմանափակել Նրան այն ամենի մեջ, ինչը Նա ցանկանում է անել մեր միջոցով (Ել.31։1-5)։
- Աստված ի զորու է տալ մեզ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, եթե մենք նվիրված ենք Տիրոջ Թագավորությունը կառուցելու և Նրա ժողովրդի կարիքները բավարարելու գործին։ Այն բոլոր գիտելիքները, որ Նա ունի, հասանելի են մեզ։ Նա կարող է օժտել մեզ ընդունակություններով և մեր միտքը դարձնել ընկալունակ ուսման համար։ Նա կարող է մեզ համար բացել դռները և օգնել ձեռք բերել բոլոր անհրաժեշտ հմտությունները, ինչպես Նա արեց Բեսելիելի համար (Ել.31։2-5)։ Աղոթեք Աստծուն, որ Նա բացի ձեզ Իր կամքը։ Եկեք մասնակցենք Նրա ծրագրերին ու նախագծերին. ամեն բանի նայեք Նրա աչքերով և այդ ժամանակ մենք հնարավորություն ունենք ընտրված լինել այնպես, ինչպես Բեսիլիելը (Սաղմ. 119։97-100)։
- Սրանում է ողջ գաղտնիքը, եթե մենք ուզում ենք, որ Տերը օրհնի մեզ մեր նախաձեռնությունների մեջ։ Նա մեզ մեր թշնամիներից ավելի իմաստուն կդարձնի, կտա նոր ռազմավարություն, հայտնություն և խրատ, եթե փնտրենք Նրան և քայլենք Նրա ճանապարհներով։ Մեր փորձը վկայում է, որ բոլոր նրանք ովքեր իրական հաջողության են հասել, արել են այնպես, ինչպես Աստված է ցանկացել։ Դրանից բացի ուրիշ ճանապարհ չկա իրական հաջողության հասնելու համար։ Այս աշխարհի մարդիկ կարող են ավելի հաջողակ թվալ, բայց եթե ավելի խորը թափանցենք, կտեսնենք, որ այդ ամենը դատարկություն է «օճառի պղպջակ»։ Կպարզվի, որ շատ մարդիկ խաբված և վիրավորված են այսպես կոչված «հաջողակ մարդկանց» կողմից։ Ինչի համար են մեր գիտելիքներն ու պրոֆեսիոնալիզմը, եթե մենք չենք տարածելու Աստծո Թագավորությունը, չենք օգնելու կարիքավոր և անօգնական մարդկանց, մեր աշխատանքով չենք օրհնելու մարդկությանը, և ամենակարևորը ցույց չենք տալու Նրա փառքը։
Աղբյուրը՝ avetaber.am