Երբ Դավիթը ծանր իրավիճակում էր, նա շրջվեց և հարցրեց Աստծուն, թե ինչ պետք է անի։ Մեր կյանքում լինում են դեպքեր, երբ մեզ պատահում են այնպիսի բաներ, որոնք չէինք նախատեսել ապագայի համար: Երբեմն անտեսանելի հակառակորդը գալիս է, երբ մեզ մոտ ամեն ինչ լավ ընթացք ունի, և  դադարեցնում է մեր վազքը, առաջընթացը, ինչպես օրինակ՝ այս կորոնավիրուսը անջատեց, փոխեց ամբողջ աշխարհի ընթացքը: Անկախ նրանից, թե ինչ արհավիրքներ են եղել կամ սպասվում են առջևում, դրանք ստիպում են մեզ ճնշված զգալ։ Ահա հենց այդ ժամանակ է, երբ հարկավոր է մեկ քայլ հետ դառնալ, քաջալերվել, կանչել Տիրոջ անունը և հարցնել, թե ինչ է պետք անել: Նա ձեզ կտա ավելին, քան կորցրել եք:

Նախքան այս վիրուսը մեր սկուտեղները լի էին, և հանկարծ պատահեց մի բան, որը մենք չէինք նախատեսել: Գուցե հիմա կարծում ես, որ կյանքը դուրս է եկել վերահսկողությունից: Բայց դադարի՛ր անհանգստանալ, հետքա՛յլ արա, դիմի՛ր Տիրոջը և սպասի՛ր Նրան:

Հիմնական կետեր.

1. Լավագույնը դեռ առջևում է։  Եթե այնպիսի զգացողություն ունեք, որ թիթեռը կոտրել է ուղտի մեջքը, ապա քաջալերվե՛ք․ Աստված ձեզ հետ է և օգնում է ձեզ ամեն ժամանակ:

2. Երբեմն դու պետք է արտահայտվես,  դուրս հանես, որպեսզի կարողանաս հաղթահարել ու առաջ անցնել։ Երբ դու դժվարին ժամանակներ ես ապրում, թո՛ւյլ տուր քեզ արտահայտել զգացմունքներդ․ վիշտը, ցավը, շփոթմունքը բնական զգացումներ են: Ցույց մի՛ տուր, որ ամեն ինչ կարգին է, ոչինչ չկա։ Այդ պահի թախիծն ու վիշտը արտահայտելը կօգնեն, կթեթևացնեն քեզ։ Ավելի լավ է դադար վերցնել այդ ընթացքի համար։

3. «Մինչ այս պահը»։ Սա այն պահն է, երբ ամեն ինչ փոխվում է, երբ ձեզ համար ամեն ինչ փոխում է իր ուղղությունը, և նոր բան է ծնվում:

4. Զգո՛ւյշ եղեք, որ դառնությունով լցված մարդիկ չլինեն ձեր կյանքում։  Ճգնաժամը մարդկանց մեջ, ինչպես և քո մեջ, ծնում է վատ բաներ: Երբ մարդիկ դառնություն են ունենում իրենց մեջ, ցանկանում են քարկոծել քեզ։ Մատնանշելը և մեղադրելը հակառակորդի գործիքներն են։ Ուրեմն զգույշ լինենք մեր շփումների մեջ և հեռու լինենք նրանցից, ովքեր սիրում են մեղադրել:

5. Քաջալերե՛ք ձեզ Տիրոջով։ Մի գաղտնիք կա, որը պետք է սովորեք, երբեմն քաջալերեք ձեզ Տիրոջով։ Դրա համար երեք տարբերակ կա․

  • Վերհիշե՛ք ձեր ունեցած հաղթանակները, հիշե՛ք անցյալում ձեր ունեցած հարյուրավոր հաղթանակները, նախկինում Աստծո տված հաղթանակները, պաշարը: Թա՛փ տվեք ձեզ․ դուք զոհ չեք։ Կանգնե՛ք այդ մարտահրավերի առաջ։
  • Հիշի՛ր՝ դու գտնվում ես Աստծո պաշտպանության ներքո. հրեշտակները պաշտպանում են քեզ։ Այս ճգնաժամի մեջ Աստված պաշտպանում է քեզ և ընտանիքիդ։ Մտածե՛ք այն բաների մասին, որոնք պետք է պատահեին ձեզ, բայց չեն պատահել: Հնարավոր է՝ առջևում դեռ շատ դժվարություններ, պատերազմներ լինեն, բայց  Աստծո պաշտպանությունը քեզ համար խոստում է։
  • Հիշեցրո՛ւ  քեզ, թե ով է քո Աստվածը. Նա կարող է, Նա հրաշագործ է։ Երբ թվում է, թե բոլոր դռները փակ են, Նա է այն դուռը, որի կարիքը դու ունես:

6. Գովաբանությունը քաջալերվելու և վերականգնվելու ճանապարհն է։ Գովաբանությունը սկսվում է գոհությունից։ Այսօր ժամանա՛կ անցկացրու գովաբանելով ու գոհանալով․ դա կփոխի քեզ:

7. Դու կվերականգնվես ամբողջությամբ։ Աստված երբեք թույլ չի տա, որ դու անցնես մի բանի միջով, որը ոչինչ չի տալու քեզ։ Նա ցանկանում է, որ դու հրաշքներ տեսնես նույնիսկ կյանքի հովիտներում։ Երբ այս ամենը ավարտվի, դու կվերականգնես այն ամենը, ինչ կորցրել ես։

Բոլոր իրավիճակների մեջ Աստված հենց այն ամբողջն է, որի կարիքը դուք ունեք։ Երբ Դավիթը կորցրել էր ամեն բան, նա դիմեց Տիրոջը և պատասխան ստացավ, որ գնա կորցրածի ետևից և նա վերականգնեց ամեն բան և ավելին: Երբ թվում է, թե կորցրել ես ամեն բան, քաջալերվի՛ր, դիմի՛ր Աստծուն և դու կվերականգնես ամբողջը։

Ժամանակն է ձեզ քաջալերել Տիրոջով: Հավատացե՛ք, որ ամեն բան հնարավոր է ձեր, ձեր ընտանիքի և ձեր կյանքի ընթացքի համար:

Հեղինակ` Ֆրանկլին Ջենտեզեն

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.