Մենք սիրում ենք մեր սիրելիներին փաղաքշական անուններով դիմել, որոնք զգում ենք նրանց նկատմամբ: Մեկս ասում է՝ անո՜ւշս, մյուսը՝ սե՜րս, ուրիշը՝ կյա՜նքս... և այսպես շարունակ:

Երբ ծնվեց աղջիկս, հասկացա, որ լույս աշխարհ է եկել իմ երջանկությունը: Սիրում եմ նրան անվանել իմ երջանկություն: Ամեն օր հասկանում եմ, որ երջանիկ եմ նրա ներկայությամբ, նրա գոյությամբ...

Երբ որդիս ծնվեց, հասկացա, որ լույս աշխարհ է եկել իմ սերը... Ամեն օր զգում եմ, որ սիրտս լեցվում է սիրով ու հորդում դեպի նա, ու դա անդադար է...

Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե ինչ անունով կդիմեր քեզ Աստված:

  • Աստված Նոյին անվանեց իր դարում արդար ու կատարյալ մարդ (Ծննդոց 6.9)
  • Աստված Աբրամին անվանեց «ազգերի բազմության հայր» (Ծննդոց 17.4)
  • Աստված Մովսեսի համար ասում է բարեկամ, ում հետ խոսում է դեմ առ դեմ (Ծննդոց 33.11)
  • Դավիթի համար ասում է՝ «Իր սրտի համեմատ մարդ» (Գործք. Առ. 13.22)
  • Պետրոսին կոչեց վեմ, որի հիմքի վրա կկառուցի Իր եկեղեցին (Մաթ. 16.18)
  • Հովհաննեսը Հիսուսի սիրելի աշակերտն էր (Հովհ. 21.20)
  • Ոմանց կանվանի բարի ու հավատարիմ ծառա (Մաթ. 25.21):

Աստված առաջին հերթին մեզ անվանում է Իր որդիներ, երբ հավատում ենք Հիսուս Քրիստոսին (Հովհ.1.12), Քրիստոսի ժառանգակիցներ (Հռոմ. 8.16-17):

Մտածի՛ր այս մասին, թե քեզ ինչպես է անվանում Աստված...

Աննա Հովհաննիսյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.