Երբ «փորձարկվում է» մեր վստահությունը
«Համբերիր Տիրոջը եւ սպասիր նորան. մի բարկացիրայն մարդի ճանապարհը հաջողվելիս, ովիր չար խորհուրդները կատարումէ»: Սաղմոս 37.7
Պատճառներից մեկը, որ մարդիկ չեն շտապում բավարարված լինելու, այն է, որ նրանք միշտ փնտրում են այս կամ այն բաների բացատրությունները, որոնք կատարվում են իրենց կյանքում: Աստված չի բացատրում մեզ այդ իրավիճակներից շատերի պատճառները, և հենց դա էլ մեզ զայրացնում է:
Սակայն ինչո՞ւ Աստված չի բացահայտում մեր կյանքերի բոլոր իրադարձությունների պատճառները: Որովհետև Նա փորձում է մեզ: Նա փորձում է մեզ տեսնելու, թե արդյո՞ք կդադարենք վերահսկել մեր կյանքը և կլինենք բավարարված՝ անկախ նրանից՝ Նա կբացատրի մեզ, թե՝ ոչ:
Աստված ոչ միշտ է բացատրում իրավիճակները. չնայած Դուք չէիք էլ հասկանա Նրան, եթե Նա ամեն ինչ բացատրեր:
Եթե անգամ ստանայիք բացատրություններ, այն, միևնույն է, չէր ազատագրի Ձեզ ցավից: Դուք չեք իմանա, թե ինչու շատ իրավիճակներ պատահեցին, մինչև չհասնեք մահվան սահմանին:
Աստված չի պատրաստվում ներկայացնելՁեզ բացատրություններ: Բայց Նա կփորձի Ձեզ:
Հիշում եմ՝ երբ սովորում էի դպրոցում, դասարանումլռություն էր տիրում միայն այն ժամանակ, երբ գրում էինք ստուգողական աշխատանք: Ուսուցիչնասում էր. «Ո՛չ մի խոսակցություն, վերցնում ենք գրիչները և գրում անձայն»: Անգամ ուսուցիչն էր այդ ժամանակ լուռ:
Երբ թվում է, թե Աստված լռում է, նշանակումէ՝ Նա ստուգում է մեզ: Երբ չեք լսում Աստծուն և այնպիսի զգացողությունէ, թե Նա հարյուրավոր մղոն հեռու է Ձեզանից, ապա դա ստուգում է: Ուսուցիչըմիշտ լռում է, երբ աշակերտը գրում է ստուգողականաշխատանք: Երբ Աստված գտնվում է լռության մեջ ձեր կյանքի հետ կապված, փորձվում է Ձեր հավատքը: Կդադարե՞քփորձել վերահսկել ամեն ինչ, թե՝ ոչ: Կսովորե՞քբավարարվել ունեցածով:
Երբ անցնում ենք ցավի ու փորձությանմիջով այս շաբաթ, այս ամիս կամ այս տարի, այնքան էլ կարևոր չեն բացատրություններն Աստծուց: Կարևորը Նրա ներկայություննէ:
Հեղինակ՝ Ռիկ Ուորեն
Աղբյուրը՝ light-journal.info
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը