Ինչո՞ւ են ճշմարիտ քրիստոնյաներն այդքան քիչ ծոմ պահում. Բոբ Ջենինգս
Զարմանում եմ, թե ինչո՞ւ են ճշմարիտ քրիստոնյաները այդքան քիչ ծոմ պահում, երբ Աստվածաշնչում այն շատ տարածված է: Ծոմ պահեցին Մովսեսը, Սամուելը, Դանիելը, Դավիթը, Աննան, Եսթերը, Եզրասը, Նեեմիան, Պողոսը, Նոր Կտակարանի եկեղեցիները: Նույնիսկ Դարեհ թագավորը և Նինվեն ծոմ պահեցին՝ գիտակցելով իրենց խնդիրներն ու դժվարությունները: Մեր Տեր Հիսուսը ծոմ պահեց: Արդյո՞ք մենք Նրանից ավելի լավն ենք: Հիսուսը լեռան քարոզի ընթացքում սովորեցրեց աղոթելը, տալը և ծոմապահությունը: Շատ զորավոր քրիստոնյաներ աղոթում են, որոշները՝ տալիս ու միայն քչերը՝ ծոմ պահում:
Զարմանում եմ, թե ինչո՞ւ է նույնիսկ ճշմարիտ քրիստոնյաների մոտ այդքան քիչ օգտագործվում ծոմ պահելը, երբ դա այնքան հզոր հոգևոր զենք է:
«Այս տեսակը ոչնչով դուրս չի գա, այլ միայն աղոթքով և ծոմապահությամբ» (Մարկոս 9.29):
Երբ Դանիելը աղոթեց և ծոմ պահեց, դիվային դաշտում ինչ-որ բան պատահեց: Երբ Հովսափաթն ու իր զորքը ծոմ պահեցին, Աստված ուղարկեց հրեշտակային օգնություն: Քրիստոնյա զինվորի համար ծոմը մեծ զենք է, ծանր հրետանի: Դա ինքնին լուռ աղոթք է, որն ասում է Աստծուն.«Ես հուսահատ եմ»:
Զարմանում եմ, թե ինչո՞ւ է նույնիսկ ճշմարիտ քրիստոնյաների մոտ այդքան քիչ կիրառվում ծոմապահությունը, երբ ապրում ենք այսքան վտանգավոր ժամանակներում: Քաղաքակրթությունը փլուզվում է: Աշխարհում ամեն ժամ տեղի է ունենում մոտ 5000 հուղարկավորություն: Երբ աշխարհը լեցված է աբորտի, սոդոմացումի և կախարդությունների մեղքով: Մեր սիրելի մարդիկ կործանվում են իրենց մեղքերի մեջ: Եկեղեցին որքան անզոր է, և ահա անհավատներն ասում են.«Որտե՞ղ է ձեր Աստվածը»: Ինչպե՞ս ծոմ չպահել, երբ մարդկանց մի մեծ զանգված ավելորդ քաշի գերի է՝ որովայնին աստված դարձնելով: Ինչպե՞ս ծոմ չպահել, երբ աշխարհի մեծ մասը սոված է քնում:
Զարմանում եմ, թե ինչո՞ւ է նունիսկ ճշմարիտ քրիստոնյաների մոտ այդքան քիչ կիրառվում ծոմապահությունը, երբ դրա մեջ կան այդքան օգուտներ, պարգևներ ու խոստումներ: Երբ Մովսեսը ծոմ պահեց, նրան փառք հագցվեց: Երբ Հիսուսը ծոմ պահեց, Նա լեցվեց զորությամբ: Ծոմը յուղ է հոգու համար, այն խոնարհություն տանող կարճ ճանապարհ է, այն հոգևոր պաշար է: Այն արձակուրդ է մեր որովայնին և մաքրություն մեր մարմնին:
Ինչո՞ւ են ծոմ պահում քչերը: Անհավատությո՛ւն: Մեր սրտերում մենք նրբանկատորեն ասում ենք.«Աստված մեզ ոչ՛ չարիք կանի և ո՛չ էլ բարիք»: Նա մեզ չարիք չի անի, եթե չփնտրենք Իրեն և բարիք չի անի, եթե չփնտրենք Իրեն: Իհարկե՛, դա նաև մարմնի համար է, քանզի մենք ավելի շատ ապրում ենք մեր մարմնի համար, քան՝ հոգու, ավելի շատ ժամանակի համար, քան՝ հավերժության, ավելի շատ մեր Ես-ի համար, քան՝ Աստծո գործերի: Այն կերակուրները, որոնք բաց կթողնեք ծոմապահության ընթացքում, շուտով կմոռացվեն, իսկ այլ օրհնություններն ու պարգևները հավերժ կմնան:
«Եվ քո Հայրը, որ ծածուկը տեսնում է, հայտնապես կհատուցի քեզ» (Մատթեոս 6.18):
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Աղբյուր՝ illbehonest.com