Սրա համար ասում եմ ձեզ, թե աղոթք անելիս ինչ որ խնդրեք, հավատացե՛ք, թե կստանաք ու կտրվի ձեզ: Մարկ. 11.24

Երբ տղաս տաս տարեկան էր, նրա տատիկը խոստացավ իրեն նամականիշերի տետրակ նվիրել Նոր Տարուն: Նոր Տարին եկավ անցավ, բայց տետրակը չեկավ: Ու երբ իր ընկերները եկան նվերները տեսնելու, դրանք մեկ առ մեկ ցույց տալուց հետո, զարմացա, երբ ասաց. «Նաեւ նամականիշերի տետրակ տատիկիցս»: Կարծես նվերը արդեն ստացած լիներ: Մի քանի անգամ այս հաստատումը լսելուց հետո, հարցրեցի. «Ջորջ, բայց դու դեռ այդ նվերը տատիկիցդ չես ստացել, ինչու՞ ես խոսում արդեն ստացածի նման»: Տղաս զարմացավ իմ այս հարցումի վերաբերյալ եւ ասաց. «Մայրիկ, ես տատիկիս խոստումը արդեն կատարածի նման եմ ընդունում»: Չէի կարող իր այս հավատքի առկայության վրա չզարմանալ:

Անցավ մեկ ամիս, իսկ տատիկից ոչ մի լուր: Ճիշտն ասած, ես էլ էի զարմանում դրա համար: Վերջապես մի օր իրեն փորձելու համար հարցրեցի. «Ջորջ, կարծում եմ, թե տատիկը մոռացել է իր խոստման մասին»: Առանց վարանելու պատասխանեց. «Ո՛չ, մայրիկ, տատիկը չի մոռացել»: Բայց իր վստահ արտահայտությունը կարծես լրջության վերածվեց: Արդյոք կարո՞ղ էր լինել, որ նա մոռացած լինի: Ուստի ասաց. «Մայրիկ, ինչ կլինի, եթե ես նրան շնորհակալության նամակ գրեմ իր նվերի համար»: Ասացի. «Վստահ չեմ, բայց կարող ես փորձել»: Մի քանի րոպե հետո նամակը գրված էր եւ ուղարկված, եւ տղաս ուրախ էր:

Այսպիսով, եկավ նամակի պատասխանը. «Սիրելի Ջորջ, խոստումս չեմ մոռացել, ես ուզեցի, որ նամականիշերի տետրը հենց քո ուզածը լինի եւ քանի որ այստեղ չգտա, գրեցի Նյու Յորք: Այնտեղ էլ չկա, ուստի քեզ կուղարկեմ երեք դոլար, որ ճիշտ քո ուզածը առնես: Քեզ սիրող քո տատիկ»: Տղայիս դեմքը հերոսի դեմք դարձավ եւ ասաց. «Ես քեզ ասացի չէ՞, որ տատիկս չի մոռացել»: Նա սպասեց ուրախությամբ եւ առանց կասկածամտության, մինչեւ տատիկը կուղարկեր խոստացածը, մինչեւ որ հավատքը վերածվեց իրականության: Ռաունթս

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.