Իմ որդիների վերաբերյալ գալիք բաների մասին Ի՛նձ հարցրեք, Իմ ձեռքի գործերի մասին Ի՛նձ հրամայեցեք: Եսայա 45.11

Տեր Հիսուսը այս ձեւով խոսեց Իր Հորը. «Հայր, ուզում եմ, որ…»: Հեսուն իր թշնամիների դեմ պատերազմելու ճգնաժամային պահին նետը բարձրացրեց դեպի արեւմուտք իջնող արեւը եւ հրամայեց. «Արեւ՛, դու Գաբավոնի դիմաց կանգնիր»:
Եղիան այդ նու՛յն ձեւով արգելեց, որ երկինքը երեք տարի եւ վեց ամիս անձրեւ չտա, եւ, ապա հրամայեց, որ երկինքը բացվի, եւ անձրեւները տեղան:

Լյութերը մահամերձ Մելանտոնիի մահճի մոտ ծունկի եկած գտնվեց նման վիճակի մեջ:

Սա անըմբռնելի եւ սքանչելի հարաբերություն է, որին մեր Աստվածը ուզում է մեզ վարժեցնել: Աստված է ասել. «Իմ ձեռքերը ստեղծեցին Երկինքը եւ բոլոր նրա զորքերը»: Եվ խորհել, թե միեւնույն Աստվածն է հրամայում ու հրավիրում մեզ նման հարաբերության: Իրապես սա անըմբռնելիորեն սքանչելի իրողություն է:

Տեր Հիսուսը երբ Երիքով էր մտնում, մի քանի կույրերի ասաց. «Ի՞նչ կուզեք, որ ձեզ անեմ»: Այսինքն ասե՛ք, հրամայե՛ք, որ անեմ ձեզ: Նունպես էլ Տերը Քանանացի կնոջն ասաց. «Ով կին, քո ուզածի պես լինի քեզ» Մատթ. 15.28:

Սա մեծ շնորհների դուռը բացող մի բանալի էր, որ Նա դրեց այդ կնոջ ձեռքը: Կարծես Աստված ուզում է ասել. «Իմ ամբողջ ունեցածը քո տրամադրության տակ է, ի՛նչ որ Իմ անունով խնդրես պիտի կատարեմ»: Ֆ.Պ.Մեյեր

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.