Ինչո՞ւ վստահել Աստծուն
Ինչո՞ւ վստահել Աստծուն.
1. Նա քեզ անունով գիտի․ «Եւ հիմա այսպէս է ասում Տէրը՝ քո Ստեղծողը, ով Յակոբ, եւ քո Արարիչը, ով Իսրայէլ. Մի վախենար, որովհետեւ ես քեզ փրկել եմ, քո անունովը կանչել եմ, թէ դու իմն ես» /Եսայիա 43․1/։
2. Նա քեզ համար կպատերազմի․«Եհովան ձեզ համար պիտի պատերազմէ, եւ դուք լուռ կացէք» /Ելից 14․14/։
3. Նա միշտ հոգ է տանում քեզ համար․«Քանի՜ պատուական են ինձ համար քո խորհուրդները, ով Աստուած. Քանի՜ մեծ է նորանց թիւը» /Սաղմոս 139․17/։
4. Նա ծրագիր ունի քո կյանքի համար․«Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը» /Երեմիա 29․11/։
5. Նա քո ապաստանն է․«Իրաւի որ նա է իմ վէմը, իմ փրկութիւնը, իմ ապաւէնը. Ես չեմ շարժուիլ։Աստուծոյ մօտ է իմ փրկութիւնը եւ փառքը. Իմ զօրութեան վէմն ու իմ ապաւէնը Աստուծոյ մօտ է» /Սաղմոս 62․6-7/։
6. Նա միշտ քեզ հետ է․« Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը» /Մատթեոս 28․20/։