Ինչու՞ պետք է տրտում շրջեմ: Սաղմ. 42.9

Ո՛վ հավատացյալ, Դու կարո՞ղ ես պատասխանել այս հարցին: Կարո՞ղ ես տխրելու որեւէ պատճառ գտնել, փոխարենը ուրախ լինելու:

Ինչու՞ ես տեղի տալիս տխուր մտքերին եւ ենթադրություններին: Ո՞վ ասաց, թե գիշերին չի հաջորդելու առավոտը:

Ո՞վ քեզ համոզեց, թե ձմռան ցուրտը անվերջ պետք է լինի: Ձյան վրա ձյուն, եւ սառցի վրա սառույց պիտի կուտակվի: Կարկուտը կարկուտին պիտի հաջորդի եւ հուսահատության փոթորիկները պիտի սաստկանան:

Արդյոք չե՞ս տեսնում, թե գիշերին հաջորդում է առավոտը, ի վերջո ալեկոծությանը հաջորդում է հանդարտությունը, ձմռան եղանակին հաջորդում են գարունն ու ամառը:

Ուստի, հուսա՛ Աստծուն, եւ թույլ մի տուր, որ քո հոգին կծկվի քո ներսում:
Հարատեւորեն նայիր Տերոջդ: Նա քեզ երբեք չի՛ լքի: Ջ.Հ.Սբերջըն

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.