Ինչո՞ւ...
- Ինչո՞ւ եմ հավատում-որովհետև Նա արդարացրել է իմ վստահությունը:
- Ինչո՞ւ եմ Նրան անվանում իմ ընկերը-որովհետև Նա իսկապես հասկանում է իմ խնդիրները:
- Ինչո՞ւ եմ Նրան սիրում- որովհետև Նա ինձ սիրեց Իր անսահման սիրով:
- Ինչո՞ւ եմ Նրան փառաբանում- որովհետև Նա ամեն բան ստեղծեց ներդաշնակության ու գեղեցկության մեջ:
- Ինչո՞ւ եմ Նրան աղոթում-որովհետև գիտեմ՝ Նա կպատասխանի և կօգնի:
- Ինչո՞ւ եմ Նրա մասին պատմում մարդկանց-որովհետև Նա ցանկանում է տեսնել նրանց երջանիկ, Նա ցանկանում է նրանց ցույց տալ իրական սերն ու փրկել:
- Ինչո՞ւ չեմ վախենում-որովհետև Նա է իմ պաշտպանությունը:
- Ինչո՞ւ եմ դիմում Նրան-որովհետև Նա ինձ բարձրացրել է, երբ ես ընկել եմ:
- Ինչո՞ւ եմ քրիստոնյա-որովհետև Աստված կենդանի է, և Նա գործում է:
Հ.Գ. «Ինչո՞ւ»-ներ շա՜տ կարող ենք ասել, բայց փաստ է, որ ամեն բան ամփոփվում և իր պատասխանն է գտնում Նրա մեջ: