Իմաստուն զինվորը. Վ. Այգեկցի
Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և երկու ոտքով կաղ էր։ Զինվորներից մեկը նրան ասաց.
-Ո´վ ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող:
Զինվորը պատասխանեց.
– Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, կռվելու և հաղթելու: