Իմաստուն ուսուցիչը
Մի օր համադասարանցիների հանդիպման ժամանակ մի երիտասարդ մոտեցավ ուսուցչին և ասաց.
- Հիշո՞ւմ եք ինձ:
- Ո՛չ, - պատասխանեց ուսուցիչը:
- Ինչպե՞ս, ես գողացել էի համադասարանցուս ժամացույցը, և նա սկսեց լաց լինել, երբ նկատեց կորուստը: Այդ ժամանակ Դուք ասացիք, որ կստուգեք մեզ բոլորիս այնքան, մինչև կգտնեք ժամացույցը: Ես պատկերացնում էի, թե ինչպես կդառնամ օտարված ու ծաղրելի ամբողջ դպրոցի համար: Բայց Դուք պատվիրեցիք բոլորիս դեմքով դեպի պատը շրջվել ու փակել աչքերը: Դուք սկսեցիք ստուգել բոլորի գրպաններն, իսկ երբ հերթը հասավ ինձ, Դուք հանեցիք ժամացույցը, բայց… շարունակեցիք փնտրտուքը, մինչև չստուգեցիք բոլորին: Դուք տվեցիք ժամացույցն այդ տղային, և ամբողջ ուսման ընթացքում անգամ ակնարկ չարեցիք այդ դեպքի մասին: Մի՞թե չեք հիշում՝ ով էր դա արել:
-Ո՛չ, - ասաց ուսուցիչը, - ես այդ օրը ձեզ ստուգում էի փակ աչքերով:
Ներկայացրեց Աննա Հովհաննիսյանը