Եթե դու ունենայիր մեկ օր ապրելու համար, ինչպե՞ս կանցկացնեիր այն: «Ամեն բանի ժամանակ կա. Եվ ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկության: Ծնելու ժամանակ, և մեռնելու ժամանակ. Տնկելու ժամանակ և տնկածը պոկելու ժամանակ» (Ժողովող 3.1-2):

Ի՞նչ կլիներ, եթե դու իմանայիր, որ ունես միայն մեկ օր ապրելու համար: Ինչպե՞ս կանցկացնեիր քո վերջին 24 ժամը: Միգուցե արագ կփորձեիր վերհիշել քո կյանքի անցած օրերը և անցնել նրանց միջով: Միգուցե կանցկացնեիր քո ժամանակը քո ընտանիքի հետ: Միգուցե այն կանցկացնեիր աղոթքով և Աստվածաշունչ կարդալով: Մեզնից ոչ մեկ չգիտի, թե որն է իր վերջին օրը երկրի վրա: Ինչպես որ Աստված գիտեր, թե մենք երբ ենք ծնվելու, այնպես էլ միայն Նա գիտի, թե մենք երբ ենք շնչելու մեր վերջին շունչը:

Սաղմոս 139.16-ում գրված է.« Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ.Եվ Քո գրում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին՝ երբ որ նրանցից մեկը դեռ չկար»: Հակոբոսը զգուշացնում է, որ մեծամիտ չլինենք մեր ապագայի համար և չասենք.«Այսօր և էգուց գնանք այսինչ քաղաք, և այնտեղ մի տարի լինենք և վաճառենք և շահենք. Դուք որ չգիտեք էգուցվա օրը...» (Հակոբոս 4.13-14):

Մենք չգիտենք, թե որն է մեր կյանքի վերջին օրը, մենք պետք է ապրենք այնպես, կարծես վաղը չկա: Երբ ես գնում եմ աշխատանքի, միշտ ասում եմ իմ կնոջը և երեխաներին ու թոռներին, որ ես սիրում եմ  նրանց: Ես միշտ ցանկանում եմ, որ իմ վերջին խոսքերը դրանք լինեն, որովհետև ես չգիտեմ, թե երբ կլինի իմ վերջին օրը: Ես ձգտում եմ ապրել իմ այսօրվա օրն այնպես, կարծես սա իմ վերջին օրն է և «Սիրում եմ քեզ» արտահայտությունն էլ՝ իմ վերջին բառերը, որովհետև «Սերը երբեք չի վերջանա» (Ա Կորնթացիս 13.8):

Պատրաստեց Քրիստինե Աթոյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.