«Պահիր ինձ, ո՜վ Աստուած, որովհետեւ քեզ եմ հուսացած»: Սաղմոս 16.1

«Դու ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. փրկութեան երգերով կպատես ինձ»։ Սաղմոս 32.7

Մեր փոքրիկ թոռնուհին վախենում էր կենդանիներից։ Մենք չգիտեինք, թե ինչո՞ւ էր նա վախենում նրանցից։

Մեր ամենափոքր դուստրը՝ Փեթը, ապրում էր մեզ հետ և մի անգամ խնդրեց, որ թույլատրենք կատու պահել։ Մենք համաձայնեցինք։ Կատվի անունն Ուգալի էր։ Ուգալին շրջում էր տանը։

Երբ թոռնուհիս գալիս էր մեր տուն, մենք Ուգալիին թաքցնում էինք սենյակներից մեկում։ Բայց մի անգամ Ուգալին դուրս եկավ սենյակից և մտավ խոհանոց, որտեղ մենք  հավաքվել էինք ամբողջ ընտանիքով։

Երբ մեր թոռնուհին նկատեց կատվին, նա շատ արագ վազեց և բարձրացավ գիրկս։

Նա իրեն ապահով էր զգում այն մարդու գրկում, ում վստահում էր։ Ես նրա  «ապաստարանն»էի։

Ես նրան գրկեցի և մեղմորեն խոսեցի նրա հետ։ Երբ նա հանգստացավ,  գնաց խաղալու։

Բոլորս էլ գիտենք, որ կատուն ոչ մի վնաս չէր կարող հասցնել մեր թոռնուհուն, սակայն նա դա չէր հասկանում։

Ես հավատում եմ և համոզված եմ, որ Աստված նույնպես հոգ է տանում մեր մասին։ Նա անգամ ավելի հոգատար է մեր նկատմամբ։ Մենք կարող ենք Աստծուն հանձնել մեր վախերը։ Նա կշրջապատի մեզ Իր սիրով, կխոսի քնքշությամբ և կզորացնի այնքան, մինչև մենք նորից կկարողանանք առերեսվել աշխարհի հետ։

Աստված է մեզ զորացնողը։

«Շնորհակալ եմ, Աստվա՛ծ իմ, որ Դու մեր ապավենն ես, երբ մենք վախենում ենք, և Դու հոգ ես տանում մեր մասին և պաշտպանում ես մեզ»։

Հեղինակ՝ Քեթրին Քեհլեր
Աղբյուրը՝ thoughts-about-god.com

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.