Մեկն այն որակներից, որ կարող է գողանալ մեր խաղաղությունը, կասկածանքն է:

Կասկածող մարդիկ չեն կարող ունենալ խաղաղություն: Նրանք ապրում են կասկածների  մեջ, բայց ոչ խաղաղության: Նրանք կասկածում են Աստծո Խոսքին: Կասկածում են, որ Աստված պատասխանում է իրենց աղոթքներին: Կասկածում են, որ եթե իրենք գնան եկեղեցի, դա ինչ-որ բան կփոխի: Կասկածում են իրենց ընկերներին, իրենց հարաբերություններին: Նրանք սկեպտիկ (թերահավատ) մարդիկ են: Եվ նրանք չունեն խաղաղություն:

Եթե լավ մտածենք, ապա իրական խաղաղություն տանող ճանապարհը շատ ու շատ ու շատ նեղ է: Քանի որ մեզ շրջապատող բազում բաներ գողանում են մեր խաղաղությունը, երբ թույլ ենք տալիս: Կարո՞ղ եք արդյոք ապրել խաղաղության մեջ, վայելել այն աշխարհում, որտեղ ամեն բան ճիշտ չէ, ամեն բան շրջված է ոտքից գլուխ: Այո՛, մենք կարող ենք:

Հիսուսը, Ով ձեր ներսում է, խաղաղության աղբյուրն է: Նա է խաղաղություն ապահովողը: Միայն Նա: Աստծո հետ մեկությունը իրական խաղաղության աղբյուրն է, և կարևոր չէ, թե ինչ է տեղի ունենում: Երբեմն մենք հանդիպում ենք մարդկանց, ովքեր անցնում են որոշակի իրավիճակներով և մտածում ենք. «Ինչպե՞ս են նրանք հաղթահարում»: Երբեմն ես հանդիպում եմ նման մարդկանց, և նրանք ինձ այսպիսի մտքի են ուղղում. «Աստվա՛ծ, ես հույս ունեմ, որ կլինեմ նույնքան խաղաղ, ինչ նրանք, եթե ինձ ուղարկես նման իրավիճակ»:

Հիսո՛ւս, Հիսո՛ւս, Հիսո՛ւս, Հիսո՛ւս, Հիսո՛ւս՝ Նա է իսկական անվերջանալի խաղաղության աղբյուրը: Մնացածը լոկ կեղծիք է: Գուցե կողքից տեսնում ենք փափուկ պոչ, լսում ենք քաղցր ելույթներ, բայց ամենը, ինչ ես տեսնում եմ և ամենը, ինչ լսում եմ, ամենը, ինչ ես չեմ տեսնում, ամենը, ինչ ես չեմ լսում, խաղաղություն չէ: Լսե՛ք, երբ ձեր սրտում Հիսուսն է, դուք չեք կարող դա թաքցնել: Եվ բանն այն չէ, որ դուք հիմա պետք է դա ցույց տաք, պե՛տք չէ ոչինչ ցույց տալ: Դուք միայն թույլատրում եք Նրան լինելու Ինքը, երբ բացում եք շուրթերը: Նա գործում է ձեր խոսքի միջոցով, ձեր վարմունքի և ձեր բնավորության միջոցով:

Եվ մարդիկ, ովքեր չունեն հավատք, իրականում դժբախտ են:

«Անձնական խաղաղության նեղ ճանապարհը» քարոզից, Չարլզ Ստենլի

Աղբյուրը՝ christianlifetodayclt.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.