Ի՞նչ է ապաշխարությունը
Քրիստոնյաներից ո՞վ չգիտի, թե ինչ է ապաշխարությունը: Կարծում եմ՝ շատերը գիտեն, թե ինչ է դա նշանակում՝ փոխել մտածողությունը և իհարկե՛, այնքան ծեծված է այս խոսքը հասկացողության մեջ՝ապաշխարել մեղքերից… Բայց ո՛չ: Այն ավելի խորն է, քան ուղղակի ապաշխարել մեղքերից: Փոխել մտածողությունն ինչո՞ւմ: Մեղք չգործե՞լ: Դա առանց այդ էլ հասկանալի է, բայց ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ մեջ պահված է ավելի շատ ու խորը, քան մենք միշտ հասկացել ենք ու ինչ մեզ սովորեցրել են:
Ներկայացնում ենք մի քանի միտք ապաշխարության մասին Բիլ Ջոնսից.
- Ապաշխարությունը քրիստոնյաների մեծամասնությանը բերում է ներման, բայց երբեմն չի բերում Արքայությանը:
- Ապաշխարությունը պարտություն է կրել: Աստված ուզում է ավելին անել, քան ուղղակի դուրս բերել մեղքից: Նա ցանկանում է մեզ բերել Իր Արքայություն: Ապաշխարությունն ավարտված չէ այնքան ժամանակ, մինչև մեզ կտանի Նրա Արքայություն:
- Ապաշխարության նպատակը փոխել մեր մտածելակերպն այնքան ժամանակ, մինչև Նրա Արքայության ներկայությունը կլեցնի մեր գիտակցությունը: Թշնամին փորձում է բռնել մեզ տեսանելի իրերի մեր կապվածությամբ: Բայց մենք հեշտությամբ կդիմակայենք նրան, երբ կգիտակցենք այլ աշխարհի գոյությունը՝ Աստծո Արքայության: Այս գիտակցությունն օգնում է մեզ լինել ծառայակիցներ (1 Կորն. 3.9) Նրա աշխատանքում՝ քանդելու սատանայի գործերը:
Հեղինակ՝ Բիլ Ջոնսոն
Աղբյուրը՝ «Երբ երկինքը ներխուժում է երկիր» գիրք