Հռոմի Ֆրանցիսկոս պապը ներողություն է խնդրել Կանադայի Բնիկ ժողովրդներից իրենց հայրենի հողում Եկեղեցու կողմից նախկինում կատարած բռնությունների համար․
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 25-ին կատարել է իր խոստումը և ներողություն է խնդրել Կանադայի Բնիկ ժողովրդներից իրենց հայրենի հողում Եկեղեցու կողմից նախկինում կատարած բռնությունների համար․
«Ես իրոք ցավում եմ։ Ես ներողություն եմ խնդրում հատկապես այն բանի համար, որ եկեղեցու և կրոնական համայնքների շատ անդամներ մասնակցություն են ունեցել՝ հատկապես անտարբեր մնալով մշակութային և ասիմիլյացիայի կործանման նախագծերի հանդեպ, որոնք խթանում էին ժամանակի կառավարությունները և որոնք ավարտվեցին գիշերօթիկ դպրոցների համակարգով»,-ասել է Հռոմի պապը Մասկվաչիսի բնակավայրում իր ելույթի ընթացքում։
Նա նաև կոչ է արել «լուրջ հետաքննություն» անցկացնել մինչև 1970-ականները երեխաների նկատմամբ տեղի ունեցած այդ բռնությունների վերաբերյալ և ավելի մեծ օգնություն ցուցաբերել փրկվածներին և ժառանգներին:
Հիշեցնենք, որ հնդկացի երեխաները տասնամյակներ շարունակ ենթարկվել են ֆիզիկական և սեռական բռնությունների կաթոլիկ գիշերօթիկ դպրոցներում: Նրանցից շատերը մահացել են։
Միջոցառմանը ներկա էին նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և քրի ցեղերի չորս առաջնորդները։ Իր հերթին բնիկ առաջնորդը գլխազարդ է դրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գլխին։
Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը