«ՈրովհետևԱստծո համար անկարելի բան չկա» /Ղուկաս 1․37/։

Երբեք թույլ մի՛ տուր, որ անհնարին իրավիճակը քեզ վախեցնի։ Ինչո՞ւ, որովհետև Աստծո համար անկարելի ոչինչ չկա։

Անհնարին թվացող իրավիճակը թո՛ղ քեզ ոչ թե վախեցնի, այլ դրդի ավելի շատ աղոթելու, ավելի շատ հավատալու, ավելի շատ վստահելու, ավելի շատ սպասելու, ավելիին սպասելու և ավելի շատ ապավինելու Աստծուն։

Կարևոր չէ, թե որքան անհնարին է թվում իրավիճակը․ դու կարող ես վստահ լինել, որ.«Նա `Ով ձեր մեջ սկսեց բարի գործը, այն կհասցնի իր ավարտին մինչև Հիսուս Քրիստոսի օրը» /Փիլիպպեցիս 1․6/։

Այն, ինչ Աստված սկսել է քո կյանքում, կհասցնի ավարտին։

Եթե իմ աշխատասենյակից վերցնեիր բառարանը և փնտրեիր «անհնար» բառը, կտեսնեիր, որ այնտեղ այն չկա, քանի որ ես հեռացրել եմ  այդ բառը: Ես որոշեցի, որ եթե Աստծո բառարանում դա չկա, իմ բառարանում էլ չի լինի։

Հուդսոն Թեյլորը՝ 1800-ականների միսիոներ, այսպիսի բան է ասել, թե ինչպես է Աստված  անհնարինը հնարավոր դարձնում մեր կյանքում.«Աստծո յուրաքանչյուր մեծ գործ երեք փուլ ունի. նախ՝ անհնար է, հետո՝ դժվար, հետո կատարվում է»։

Բայց սատանան չի ուզում, որ դու հավատաս՝ Աստծո հետ անհնարին ոչինչ չկա։ Նա քեզ նորից ու նորից կասի.«Ո՞վ ես դու քո կարծիքով։ Դու չես կարող դա անել: Ինչի՞ հիման վրա ես մտածում, որ կարող ես լինել Աստծո մարդ»: Երբ դու հավատում ու վստահում ես Աստծուն անհնարին իրավիճակների մեջ, դա արդեն իսկ շփոթեցնում է  սատանային։

Միգուցե դու այժմ գտնվում ես անհնարին թվացող իրավիճակում: Նայի՛ր Աստծուն և ապավինիր Նրա խոստումներին և հետևի՛ր, որ քո իրավիճակը անցնի անհնարինից դեպի հնարավորը, իսկ հետո՝ կատարվողը։

Աղբյուրը`pastorrick.com

Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.